Սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր Կամենդատյան
Հարգելի՛ հայրենակիցներ,
Անզորության զգացումը, երբ ինչ էլ անես՝ ոչինչ չի ստացվում, թերևս ամենադաժան վիճակներից է։ Ու այսօր մենք ականատեսն ենք դառնում, թե ինչպես է այդ անզորությունը շռնդալի թակում է ընտրության գիշերը ինքնահաղթողի փակ դուռը։
Ինչպես և ասում էինք... Միայն այսօր միջազգային հեղինակություն ունեցող երեք անձանց կատարված զանգերը լռին, բայց անհերքելի վկայությունն են այն բանի, որ խորացող ճգնաժամն ու ձևավորվող անզորությունն արդեն փաստ են։
Սա մի հանգրվան է, որտեղից հետո փոխվում է ամեն ինչ։
Հաջորդ փուլում հենց այդ անզորությունն է ստիպելու թուլացնել քաղաքական ռեպրեսիաներն ու ճնշումները։ Սպասելի է նաև, որ սկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը։
Բայց եկեք բացատրենք պարզ․ դա չի՛ օգնելու։
Որովհետև, ի վերջո, մեղավորի որոնումները տանելու են ընդամենը մեկ ուղղությամբ... դեպի հայելին։ Հայելին անզորության քաղցկեղն է, հեռացման ուղեգիրը։
Հ.Գ. Մեկ ամսից բանտից, տնային կալանքից կազատվեն տասնյակ քաղհալածյալներ։