Արմեն Սմբատյանը պատվեր չի տեսնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան, Հայաստանի նախագահի միջազգային մշակութային–հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանը ագրեսիա է տեսնում ռուսական հեռուստաալիքների՝ ՀՀ–ԵՄ շրջանակային համաձայնագրի շուրջ որոշ քննարկումներում և ռեպորտաժներում: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նա նշեց, որ պատճառն արհեստավարժության պակասն է և ասեկոսեները: «Մեր նպատակները, շահերը չեն հակասում հայ–ռուսական բարեկամությանը, այստեղ խնդիրը ո՞րն է: Էմոցիոնալ հայտարարություններ են անում: Այսօր այդ ամենը շատացել է: Ջիգարխանյանի հարցի շուրջ էլ այնպիսի բաներ են ասում՝ չհասկանալով, թե ինչ է կատարվում: Բոլոր խելացի լրագրողներն ու քաղաքական գործիչները ճիշտ են պատկերացնում և գնահատում տեղի ունեցածը: Շատերը կերազեին այսպիսի պայմանագիր և հնարավորություն»,– ասաց դիվանագետը: Հարցին՝ ռուս լրագրողն ազա՞տ է, որ եթերում կարողանա արտահայտել պաշտոնական տեսակետին հակասող միտք, Սմբատյանը պատասխանեց. «Եթե մեկը ռուսերեն բան է ասում, ապա դա չի նշանակում, որ նրա ասածը ռուսական պետության կամ կառավարության կարծիքն է: Մեզ մոտ այդ թյուր պատկերացումը կա»: Պարոն Սմբատյանը հակված չէ փնտրել ադրբեջանական կամ որևէ այլ պատվեր: Ըստ մեր զրուցակցի՝ Ադրբեջանի կողմից մշտապես փորձեր կարող են լինել, բայց ազդեցություն չի լինի:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում