Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеКто станет депутатом? «Паст»Очередная «шустрость» свалить на других собственные ошибки: «Паст»Даст ли ход «папкам», или удовлетворится увольнением? «Паст»В списке основных налогоплательщиков также есть грузоперевозчики: «Паст»Уголовное преследование в отношении предпринимателей продолжается: «Паст»Как не разориться в Черную пятницу: 5 полезных советовОжидать эскалации нужно всегда: Алексей АнпилоговАрмения – лидер среди стран СНГ по дороговизне услуг заведений общепитаМИД Армении прокомментировал заявление посла США в Баку об управлении трансграничными водными ресурсамиБельгийские политики и парламентарии направили заявление правительствам Азербайджана и БельгииМы призываем Азербайджан и Армению не упустить эту историческую возможность: Хакан ФиданРоссия впервые нанесла удар по военному объекту Украины новейшей баллистической ракетой «Орешник» с гиперзвуковой боевой частьюДети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankЮнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПримечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст» Авантюризм кадровых движений: «Паст» Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст» Палата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицКак собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст» Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоНС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномАрпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст» Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах
uncategorized

Բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 20,7%. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2% գնաճ: Այս մասին «Փաստ» օրաթերթը տեղեկացավ Ազգային վիճակագրական ծառայությունից: Գնաճը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4,2% գնաճով: Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի, ինչպես նաև ծխախոտի գները նշված ժամանակահատվածում աճել են 3,8%–ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 0,5%–ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0,4%–ով:

Նոյեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում գրանցվել է սպառողական գների՝ 1,4–2,5% գնաճ, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գյումրիում: Արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի՝ 4,2% գնաճ, ինչին հիմնականում նպաստել է մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 13,7% և 25% գնաճը:

Բանջարեղենի շուկայում այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 10,4%, իսկ 2017 թ. հոկտեմբերի համեմատ` 25% գնաճ: Մրգի դեպքում 2017 թ. նոյեմբերին 2016 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 0,7% գնանկում, իսկ ընթացիկ տարվա հոկտեմբերի համեմատ`13,7% գնաճ:

Ըստ ԱՎԾ ամփոփագրի՝ նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջարեղենի և մրգի ընդհանուր գնաճը կազմել է 20,7%: Կաթնամթերքի, պանրի և ձվի ապրանքախմբում արձանագրվել է 3,5% գնաճ, այդ թվում, ձվի գինն աճել է 7,8%–ով: Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2017 թ. նոյեմբերին 2016 թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 14,7%, իսկ հոկտեմբերի համեմատ՝ 2,7% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարագի 5,5% գնաճով:

Մսամթերքը մեկ ամսվա ընթացքում 1,6%–ով է թանկացել: Ձկնամթերքի գները ևս բարձրացել են: Ձկան և ծովամթերքի ապրանքախմբում նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 27%, իսկ հոկտեմբերի համեմատ` 0,3% գնաճ: Սրանք դեռ միակ ապրանքները չեն, որոնք մեկ ամսվա ընթացքում թանկացել են:

2017 թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի՝ 0,3%, ալկոհոլային խմիչքի և ծխախոտի 0,4% գնաճ:

ԱՎԾ–ն նաև արձանագրել է այն ապրանքների ցուցակը, որոնք չեն թանկացել: Եվ այսպես՝ շուկայում շաքարի, թեյի ու սուրճի գները նվազել են:

Շաքարավազի ապրանքախմբում 2017 թ. նոյեմբերին 2016 թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 5,4%, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 1,6% գնանկում: Սուրճի, թեյի, կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի, հացաբուլկեղենի և ձավարեղենի դեպքերում 0,2% գնանկում է եղել:

Թանկացել են նաև ոչ պարենային ապրանքները: Նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 0,5% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է հագուստի 3,4% գնաճով:

Մեկ ամսում բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0,5%–ով: 2017 թ. նոյեմբերին 2016 թ. նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի՝ համապատասխանաբար 11,6% և 15,3%, իսկ 2016 թ. դեկտեմբերի համեմատ՝ 16,4% և 16,8% գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,2–2%–ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն Իջևանում է եղել: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0,5%–ով:

Բնակարանային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0,2%–ով, տրանսպորտինը՝ 1,4%–ով, ինչը պայմանավորված է եղել օդային տրանսպորտով միջազգային չվերթների ծառայությունների սակագների 8,9% հավելաճով:

Տեղեկացնենք նաև, որ հանգստի և մշակույթի ծառայություններինը ևս թանկացել են: Գնաճն այս ծառայությունների դեպքում 1,5% է կազմել: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է հյուրանոցային ծառայությունների սակագների 7% նվազում: Ի դեպ, առողջապահության, կապի և կրթության ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում