Բադիրյանը մոտ կես միլիարդ դրամի փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ոստիկանության պետի գլխավոր խորհրդական Գրիգոր Բադիրյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Բադիրյանի սեփականությունն են համարվում մեկ հողամասն ու «BMW 645 CI» մակնիշի ավտոմեքենան: Ունի նաև բաժնեմաս 100 հազար դրամ արժողությամբ:
Թերևս, Բադիրյանի հայտարարագրում ամենից ուշագրավ են նրա փոխառությունները, հանձնել է թե՛ դոլարով և թե՛ դրամով: Դոլարով ատահայտված փոխառությունները կազմել են 400 հազար, իսկ դրամովը՝ 241 միլիոն 801 հազար:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կամել են 381 միլիոն 657 հազար դրամ, 519 հազար 304 ամերիկյան դոլար ու 522 հազար 204 եվրո: Եկամուտները կազմել են 15 միլիոն 843 հազար դրամ և ստացվել 2 միլիոն 892 հազար դրամ աշխատավարձից ու 12 միլիոն 950 հազար դրամ տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոսից:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում