Աշխատակազմի ղեկավարն ու նրա թանկարժեք նկարը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արտակ Սահակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Սահակյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ երեքն էլ բնակարան: Նրա սեփականությունն է համարվում նաև «MERCEDES–BENZ C 200» մակնիշի ավտոմեքենան:
ՊԵԿ աշխատակազմի ղեկավարը, պարզվում է, թանկարժեք նկար էլ ունի: Ըստ հայտարարագրի՝ նրան է պատկանում 8 միլիոն դրամը գերազանցող մի նկար:
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 4 միլիոն 250 հազար դրամ: Բանկային հաշիվներին ունեցել է 82 միլիոն 424 հազար դրամ, 88 հազար ամերիկյան դոլար ու 65 հազար 940 եվրո: Եկամուտները կազմել են 5 միլիոն 550 հազար դրամ, որից 4 միլիոն 777 հազար ու 90 հազար դրամը աշխատավարձեր են, 113 հազար դրամը տրված փոխառությունների՝ վարկերի դիմաց ստացված տոկոս, 569 հազար դրամն էլ՝ ստացված փոխառություններ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում