Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Rate.Trading: Крупные сделки с цифровыми инструментами управления валютными рискамиЗакрытие карабахского вопроса ставит под угрозу само существование Армении. Аршак КарапетянФонд VIVA стал бенефициаром инициативы «Сила одного драма» в ноябреСпециальные предложения по ипотечному кредитованию: IDBank на Toon Expo. Invest 2026Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у власти
Спорт

«Արարատ-Արմենիա»-ի եվրագավաթի հայտացուցակը և մեկնարկային կազմը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՈՒԵՖԱ-ն հրապարակել է 2026/27 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի մասնակիցների հայտացուցակները։ Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» եվրագավաթային մրցաշրջանը կսկսի Լատվիայի չեմպիոն «Ռիգա»-ի դեմ հանդիպումներով։

Հայկական ակումբի հայտացուցակը հնարավորություն է տալիս հասկանալ, թե ինչ կազմով է Մանուել Տուլիպայի թիմը մոտենում նոր մրցաշրջանի մեկնարկին և ինչ փոփոխություններ են տեղի ունեցել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։ Առաջին փուլի համար «Արարատ-Արմենիան» հայտավորել է 23 ֆուտբոլիստի՝ 10 հայ և 13 լեգեոներ։

Այս հայտացուցակը կգործի նաև «Ռիգա»-ի դեմ պատասխան հանդիպման համար։ Եթե թիմը հաղթահարի առաջին փուլը և դուրս գա Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ, ակումբը կկարողանա փոփոխություններ կատարել հայտացուցակում։

«Արարատ-Արմենիայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար

Դարպասապահներ

  • Արման Ներսեսյան -Հայաստան, 24 տարեկան
  • Ժոաո Բրավիմ -Բրազիլիա, 28 տարեկան, նորեկ

Պաշտպաններ

  • Ուգո Օլիվեյրա — Պորտուգալիա, 24 տարեկան, աջ պաշտպան
  • Կամո Հովհաննիսյան — Հայաստան, 33 տարեկան, աջ պաշտպան
  • Խուլիո Բուենո — Հայաստան, 29 տարեկան, կենտրոնական պաշտպան
  • Լուիս Ֆելիպե — Բրազիլիա, 25 տարեկան, կենտրոնական պաշտպան, նորեկ
  • Բրունու Վիլսոն — Պորտուգալիա, 29 տարեկան, կենտրոնական պաշտպան, նորեկ
  • Ալեքսանդրոս Մալիս — Հունաստան, 29 տարեկան, կենտրոնական պաշտպան
  • Բրունու Պերեյրա — Պորտուգալիա, 28 տարեկան, ձախ պաշտպան, նորեկ
  • Էդգար Գրիգորյան — Հայաստան, 27 տարեկան, ձախ պաշտպան

Կիսապաշտպաններ

  • Միշել Այվազյան — Հայաստան, 21 տարեկան, վերադարձել է ԲԿՄԱ-ից
  • Արմեն Համբարձումյան — Հայաստան, 32 տարեկան
  • Մաքսանս Կառլյե — Ֆրանսիա, 29 տարեկան, նորեկ
  • Կարեն Մուրադյան — Հայաստան, 33 տարեկան
  • Ալվին Տերա — Քենիա, 29 տարեկան

Հարձակվողներ

  • Ժիրայր Շաղոյան — Հայաստան, 25 տարեկան, ձախ վինգեր
  • Զիդան Բանջակի — Գվինեա-Բիսաու, 27 տարեկան, ձախ վինգեր
  • Արթուր Սերոբյան — Հայաստան, 23 տարեկան, աջ վինգեր
  • Կառլոս Ֆրանսա — Բրազիլիա, 31 տարեկան, կենտրոնական հարձակվող, նորեկ
  • Ալիուն Նդուր — Սենեգալ, 28 տարեկան, կենտրոնական հարձակվող
  • Փոլ Այոնգո — Գանա, 29 տարեկան, կենտրոնական հարձակվող
  • Սանդրո Լիմա — Բրազիլիա, 35 տարեկան, կենտրոնական հարձակվող, նորեկ

Գլխավոր փոփոխությունները՝ պաշտպանությունում

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արարատ-Արմենիան» ամենամեծ փոփոխությունները կատարել է պաշտպանության գծում։ Թիմից հեռացած ձախ պաշտպան Հակոբ Հակոբյանին փոխարինել է Բրունու Պերեյրան, որը տեղափոխվել է պորտուգալական «Պենաֆիելից»։ Ամենայն հավանականությամբ, նա կպայքարի Էդգար Գրիգորյանի հետ մեկնարկային կազմի տեղի համար և կօգտագործվի ռոտացիայի շրջանակում։

Լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել նաև կենտրոնական պաշտպանությունում։ Թիմը լքել են Ժոաո Կեյրուշն ու Բուշայբ Արասին, որոնց փոխարինել են Բրունու Վիլսոնն ու Լուիս Ֆելիպեն։ Հատկապես կարևոր ձեռքբերում է համարվում Վիլսոնի տրանսֆերը․ նրա փորձն ու մակարդակը թույլ են տալիս ակնկալել, որ նա անմիջապես կդառնա հիմնական կազմի խաղացող և կփոխարինի Կեյրուշին։

Բալանտան չի հայտավորվել առաջին փուլի համար

Կիսապաշտպանությունում «Արարատ-Արմենիան» ունի նկատելի կորուստ։ Անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստներից մեկը՝ Խուան Բալանտան, դեռևս չի հեռացել ակումբից, սակայն չի ընդգրկվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հայտացուցակում։

Նրա փոխարեն ակումբը պայմանագիր է կնքել ֆրանսիացի կիսապաշտպան Մաքսանս Կառլյեի հետ, որը տեղափոխվել է «Նանսիից»։ Բալանտային լիարժեք փոխարինելը հեշտ չի լինի, սակայն Կառլյեն կարող է որակյալ համալրում դառնալ կենտրոնական գծի համար։ Բացի այդ, Մանուել Տուլիպայի տրամադրության տակ շարունակում են մնալ փորձառու Կարեն Մուրադյանն ու Ալվին Տերան, որոնք վաղուց հանդես են գալիս «Արարատ-Արմենիայի» կազմում և լավ ծանոթ են թիմի խաղային պահանջներին։

Հարձակումը շարունակում է մնալ թիմի ուժեղ կողմը

Հարձակման գծում մեծ վերափոխումներ չեն եղել, սակայն հենց այս գիծն էլ շարունակում է համարվել «Արարատ-Արմենիայի» գլխավոր ուժերից մեկը։ Ակումբը պայմանագիր է կնքել երկու փորձառու բրազիլացի հարձակվողների հետ, որոնք ունեն տարբեր խաղային հատկանիշներ։

Սանդրո Լիման բարձրահասակ և ֆիզիկապես հզոր կենտրոնական հարձակվող է, որը տեղափոխվել է Պորտուգալիայի առաջնությունից։ Իսկ Կառլոս Ֆրանսան, որը հանդես էր գալիս Ինդոնեզիայի առաջնությունում, ավելի շարժուն ֆուտբոլիստ է և կարող է խաղալ ոչ միայն կենտրոնում, այլև եզրում կամ երկրորդ հարձակվողի դիրքում։

Միևնույն ժամանակ, եվրագավաթային մրցաշրջանի մեկնարկին երկու նորեկներն էլ, ամենայն հավանականությամբ, հիմնականում կօգտագործվեն խաղի ընթացքում ուժեղացման տարբերակներ ապահովելու համար։ Թիմի հիմնական հարձակման եռյակը կարող է կազմվել հետևյալ կերպ՝ Արթուր Սերոբյան — Ալիուն Նդուր — Զիդան Բանջակի։

«Արարատ-Արմենիայի» հնարավոր մեկնարկային կազմը

Չորս պաշտպանով դասավորության դեպքում թիմի օպտիմալ մեկնարկային կազմը կարող է լինել հետևյալը․

Բրավիմ — Կամո Հովհաննիսյան, Խուլիո Բուենո, Բրունու Վիլսոն, Էդգար Գրիգորյան — Մաքսանս Կառլյե, Ալվին Տերա, Արմեն Համբարձումյան — Արթուր Սերոբյան, Ալիուն Նդուր, Զիդան Բանջակի։

Միաժամանակ, հաշվի առնելով հայտացուցակում ընդգրկված ֆուտբոլիստների կազմը, չի կարելի բացառել նաև հինգ պաշտպանով տարբերակը։ Այդ դեպքում Ալեքսանդրոս Մալիսը կարող է հանդես գալ որպես երրորդ կենտրոնական պաշտպան՝ փոխարինելով կիսապաշտպաններից մեկին։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլը լուրջ փորձություն կլինի «Արարատ-Արմենիայի» նորացված կազմի համար։ Թիմը զգալիորեն թարմացրել է պաշտպանությունը, ձեռք է բերել նոր դարպասապահ և մեծացրել է հարձակման գծի խորությունը, սակայն «Ռիգայի» դեմ հանդիպումներից առաջ գլխավոր հարցն այն է, թե որքան արագ նորեկները կհարմարվեն Հայաստանի չեմպիոնի խաղային համակարգին։

Հայկական թիմի մրցակիցը ներկայումս լավ մարզավիճակում է։ Լատվիայի առաջնությունն անցկացվում է «գարուն-աշուն» համակարգով, ուստի «Ռիգան» այս հանդիպումներին կմոտենա լավ խաղակցված կազմով և բարձր ֆիզիկական պատրաստվածությամբ։

Հետևեք մեզ՝ այստեղ