«Ինտերը» նոր պայմանագիր կկնքի Դիմարկոյի հետ
Իտալիայի չեմպիոն եւ գավաթակիր Միլանի «Ինտերը» կերկարաձգի համագործակցությունը 28-ամյա իտալացի պաշտպան Ֆեդերիկո Դիմարկոյի հետ, հաղորդում է հայտնի ֆուտբոլային ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Դիմարկոյի գործող պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ. հունիս։ Նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2030թ. հունիս։
Անցած մրցաշրջանում Դիմարկոն «Ինտերի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել է 8 գոլ, կատարել 18 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Դիմարկոյի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո։