«Իմ կյանքի երջանիկ փուլերից է եղել Հրանտ Թոխատյանի հետ ամուսնությունը». Իրինա Դանիելյան
«Իմ կյանքի բոլոր փուլերը եղել են ուրախ և երջանիկ, այդպիսիններից է եղել Հրանտ Թոխատյանի հետ իմ ամուսնությունը: Երբ կյանքի այդ փուլում ես ապրում, քեզ թվում է՝ դա ամենաերջանիկն է, հետո երբ այդ փուլը վերջանում է, քեզ թվում է ամեն ինչ մնաց անցյալում, հետո գալիս է մի ուրիշ փուլ, որտեղ էլի քեզ երջանիկ ես զգում: Եվ այդպես առ այսօր, հետադարձ հայացք գցելով ստացվում է, որ ես իմ կյանքի ամեն փուլը, այդ թվում Հրանտը, երջանիկ ապրելով եկել հասել եմ այսօրվան: Ափսոսանքի զգացում և չասված խոսքեր չկան, ապրում ենք թեթև, իրար հարգելով և սիրելով: Ինձ թվում է, եթե երախան չլիներ և մենք ավելի շուտ ամուսնալուծվեինք, մենք միևնույն է կմնայինք ընկերներ: Իմ բոլոր նախկիններն էլ այսօր իմ ընկերներն են»,- Կենտրոն հեռուստաընկերության եթերում անկեղծացել է դերասանուհի Իրինա Դանիելյանը: