Ինչն է եղել Նորատուսում փոխմարզպետի որդու սպանության պատճառը. նոր մանրամասներ
Armlur.am-ը գրում է.
Հունվարի 7-ին՝ ժամը 12-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում կրակոցներ են արձակվել «ԱՈՒԴԻ-Q7» մակնիշի 47 MM 777 պ/հ ավտոմեքենայի ղեկին գտնվող, Նորատուս համայնքի բնակիչ 29-ամյա Հայկ Հակոբյանի գլխի և պարանոցի ուղղությամբ: Ստացած վնասվածքներից Հ. Հակոբյանը մահացել է: Սպանվածը Գեղարքունիքի մարզպետի առաջին տեղակալ, Նորատուսի նախկին համայնքապետ Անդրանիկ Հակոբյանի որդին է: ՀՀ քննչական կոմիտեի տարածած պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հարուցվել է քրեական գործ` սպանության եւ ապօրինի կերպով զենք կրել, պահելու հատկանիշներով: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է նորատուսցի 20-ամյա բնակիչ Մեխակ Հարությունյանը, ով ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող հրազենը: Նախաքննությունը շարունակվում է: ArmLur.am-ի տեղեկություններով՝ կասկածյալը Նորատուս համայնքի ղեկավար Մուրադ Հարությունյանի եղբոր՝ Արտակ Հարությունյանի (առավել հայտնի է՝ Չոլի շուն անունով) որդին է: ArmLur.am-ին դեպքի մասին որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այսպես, Նորատուսում շրջանառվող լուրերի եւ վարկածների համաձայն՝ կատարվածը որակվում է ոպրպես վենդետա: Ասել է, թե երիտասարդները չպարզաբանված խնդիրներ են ունեցել: Ըստ այդմ՝ գյուղում խոսում են այն մասին, որ սպանվածը ինչ-որ տարաձայնություններ է ունեցել կասկածյալի հոր՝ Արտակ Հարությունյանի հետ, նրանց միջեւ օրեր առաջ թեժ վիճաբանություն է եղել, սակայն հարցերը վերջնականապես չեն պարզաբանվել: Հոր եւ Հայկ Հակոբյանի միջեւ տեղի ունեցածի մասին տեղեկացել է տաքարյուն երիտասարդը եւ որոշել «սաստել» հոր ախոյանին: Եվ դեպքերը ողբերգական ընթացք են ունեցել:
Շարունակությունը` այստեղ