ՄԷԳ-ը վատթարացրել է 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) կանխատեսում է, որ Մերձավոր Արևելքի հակամարտության ֆոնին 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կնվազի օրական 1,1 միլիոն բարելով (օ/բ)։ Այս մասին նշված է գործակալության զեկույցում։
Այսպիսով, գործակալությունը մայիսյան սպասումների համեմատ օրական 735 հազար բարելով նվազեցրել է պահանջարկի ցուցանիշը. այնինչ մայիսին ԷՄԳ-ն կանխատեսում էր ընդամենը օրական 418 հազար բարելի անկում։
ԷՄԳ-ում նշում են, որ պահանջարկը կտրուկ նվազել է ապրիլին և մայիսին, երբ վիճակագրության մեջ արտացոլվել են նաև Մերձավոր Արևելքի ճգնաժամի զգալի հետևանքները։
Գործակալությունում ակնկալում են, որ տարվա երկրորդ կեսին իրավիճակը կբարելավվի. III եռամսյակում նավթի պահանջարկը տարեկան կտրվածքով կարող է ընկնել օրական 1,7 միլիոն բարելով, սակայն 2026 թվականի IV եռամսյակում կրկին աճ կգրանցի՝ հասնելով օրական 1,1 միլիոն բարելի։
Ըստ կանխատեսման՝ 2025 թվականի օրական 104,41 միլիոն բարելի դիմաց 2026 թվականին նավթի համաշխարհային պահանջարկը կկազմի օրական 103,292 միլիոն բարել։ Իսկ 2027 թվականին գործակալությունը նավթի պահանջարկն ակնկալում է օրական 105,295 միլիոն բարելի մակարդակում։