ՀԱՆՑԱՇԽԱՐԻ ՀԱՅԵՐ. Հետաքրքիր և բացառիկ մանրամասներ «Օրենքով գող» Մայիս Կարապետյանի (Մայիս Կիրովականսկի) կյանքից
Մայիս Ավթանդիլի Կարապետյան ծնվել է 1969թ.-ի մայիսի 6-ին այժմյան Վանաձոր նախկին Կիրովական քաղաքում: Ընդհանուր առմամբ դատապարտվել է հինգ անգամ, 2001թ.-ին, վերջին դատվածությունը համարվել է մարված, քանի որ Մոսկվայի՝ Պրեսնենսկի դատարանը արդարացրել է նրան:
Մայիս Կարապետյանը, որպես «օրենքով գող» թագադրվել է 1994թ.-ի հունիսի 23-ին. «օրենքով գող» Ռաֆայել Բաղադասարյանի (Սվո Ռաֆ) մահվան մեկ տարելիցի ժամանկ: Մասնագետների կարծիքով, Մայիսիկն այն եզակի «օրենքով գողերից» էր, ով պահպանում էր գողական աշխարհի չգրված օրենքները, երբեք չէր դատապարտվել ծանր հանացգործության համար և հենց դա էր պատճառը, որ պատկառելի տարիք ունեցող քրեական հիերարխիայի կարկառուն անհատներ նրան համարում էին իրենց արժեքների կրողն ու շարունակողը:
Մայիս Կարապետյանը սպանվել է 2001թ.-ի, հուլիսի 27-ին, (32 տարեկան) հասակում. վայրը՝ Մոսկվա, Բոլշայա Բրոննայա 9, թաղված է Մոսկվայի հայկական գերեզմանատանը:
Նյութը հրապարակման պատրաստեց Oragir.info-ն