Լուսանկարներ. այլասերվածության գագաթնակետ (մեծերի համար)
«Արվեստի» համար պատրաստված իլյուստրացիայում ցուցադրվել է տեսարան, որտեղ մերկ կանանց ու տղամարդկանց մի խումբ «բռնոցի» են խաղացել նախկինում Նացիստական Գերմանիայի կողմից որպես համակենտրոնացման ճամբար ու գազային խցիկ օգտագործված տարածքում։
Լեհաստանում գտնվող ճամբարի տարածքում կատարվածը տեսանկարահանվել է ու հրապարակվել համացանցում։ Այդ տեսանյութում կարելի է տեսնել մարդկանց մի խումբ, ովքեր մերկ վիճակում «բռնոցի» են խաղում այն վայրում, որտեղ 1943-45թթ. սպանվել է ավելի քան 65.000 մարդ։
Հոլոքոստից փրկվածներին ներկայացնող մի քանի կազմակերպություններ արդեն դիմում-նամակ են ուղարել Լեհաստանի նախագահին՝ պահանջելով բացատրել կատարվածը և մանրամանել, թե ինչու է այդպիսի բան թույլատրվել։
Նախագահի աշխատակազմը դեռևս լռություն է պահպանում կատարվածի վերաբերյալ։