Թուրքիան ռմբակոծում է ահաբեկիչներին Հայաստանի սահմանի մոտ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Թուրքական լրատվամիջոցների գլխագրերում հաղորդագրություններն են այն մասին, որ Թուրքիան լայնածավալ հակաահաբեկչական գործողություններ է սկսել Հայաստանի հետ սահմանի մոտ:
Մարտական հատուկ գործողություններին, որոնք տեղի են ունենում Աղրի նահանգի Դողուբայազետ շրջանում՝ Թոնդրակ լեռան ստորոտում, ներգրավված են ծանր տեխնիկա և հատուկ ուժերի ստորաբաժանումներ: Լրատվամիջոցները հայտնում են, որ թուրքական զորքերը ռմբակոծել են Քրդական բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինյալների թաքստոցներն ու ստորգետնյա ապաստարանները: Աղրի նահանգի ժանդարմերիայի հրամանատարության տարածած տեղեկատվության համաձայն, ահաբեկիչների հայտնաբերման և ոչնչացման համար ծավալված մարտական գործողությունները կշարունակվեն ողջ ձմեռ և կներառեն ամբողջ նահանգը:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում