Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
uncategorized

Դատավորնե՞րն են քիչ, թե անարդարությունն է շատ. ամեն ինչ հասել է «ԺԷԿ»–ի մակարդակի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է փաստաբան Տիգրան Հայրապետյանը

– Պարո՛ն Հայրապետյան, կառավարությունում քննարկվել է դատարանների բեռնաթափմանը միտված օրենսդրական փաթեթը: Սահմանվել է, որ Երևանում գործելու է մեկ ընդհանուր իրավասության դատարան: Ավելանալու է փաստացի գործեր քննող դատավորների թվաքանակը, բարձրացվելու է դատարանների կառավարման արդյունավետությունը, իրականացվելու է բյուջետային միջոցների օպտիմալացում։ Ի՞նչ եք կարծում, նշվածները դրական փոփոխություններ ակնկալելու առումով ճի՞շտ ուղղղություններ են:

– Որքանով հասկացա, դատարանների ծանրաբեռնվածության ֆոնին, երբ գործերի քանակը շատ է, որոշել են մի քանի դատավորներ էլ ավելացնել, և դրանով հարցը լուծել: Բայց դատավորների քանակը շատացնելով, չհասկացա, թե ինչպե՞ս պետք է բյուջեի գումարներն արդյունավետ տնօրինեն: Եթե դատավորների քանակն ավելանում է, հետևաբար, բյուջեի ծախսը շատանում է: Այս երկու հանգամանքները իրար հակասում են: Այստեղ լղոզված, անհասկանալի և չբացատրված հասկացություններ են: Այսպիսի որոշում կարող էր կայացնել գործից չհասկացող և պրիմիտիվ մոտեցում ցուցաբերող անձը: Իրականում, եթե դատարանները շատ գործեր են քննում, պատճառն այն չէ, որ դատավորները քիչ են, այլ այն, որ անարդարությունն է շատ: Պատճառն այն է նաև, որ դատական ակտերն անկանխատեսելի են: Եթե դատական պրակտիկան կանխատեսելի լինի, անձը կհասկանա, որ իր չունեցած իրավունքը ծանոթների կամ կոռուպցիոն ճանապարհով չի կարող ձեռք բերել: Եթե հասկանան, որ գործի ընթացքը ոչ թե դատավորից, այլ օրենքից է կախված, այդ դեպքում ամեն մեկը չի դիմի դատարան, շատ գործեր դատարան չեն հասնի: Վճռաբեկ դատարանը պետք է կանխատեսելի դարձներ մեր դատական համակարգը, բայց չի կատարում իր առաքելությունը, և նման իրավիճակներում իրարամերժ որոշումներ է կայացնում: Մարդիկ մտածում են, որ ծանոթներով ու կոռումպացված ձևերով կարող են չունեցած իրավունքը ունեցած իրավունք դարձնել: Իսկ վերոնշյալ կետերը չեն նպաստի այս ամենի վերացմանը: Պրիմիտիվ է մտածել, որ դատարանների ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար պետք է դատավորների քանակն ավելացնել:

– Վաղուց հաստատված փաստ է, որ դատավորները պաշտոնյաների շարքում ամենահարուստներից են: Առհասարակ, կան հստակ դիրքորոշումներ, որ դատական համակարգն արմատապես արատավորված է և վերից վար պետք է փոխել:

– Ուզում եմ չհամաձայնել: Իհարկե, կան շատ կոռումպացված դատավորներ, որոնք շատ անարդար դատական ակտեր են կայացրել, և իրենց ֆինանսական վիճակը շատ լավ է: Բայց կան նաև արդար դատավորներ, որոնց ֆինանսական վիճակը լավ չէ: Նրանք, իհարկե, քիչ են, բայց կան: Իսկ ամենահարուստներն այն դատավորներն են, որոնց ձեռքը կրակն են ընկել ոչ միայն քաղաքացիները, այլև պետությունը, որովհետև կապված է քավոր–սանիկ–ընկեր–բարեկամ հարաբերություններով: Ինձ չի թվում, որ դատավորները պետք է աղքատ լինեն, որ արդարադատություն իրականանա: Ուղղակի Վճռաբեկ դատարանն ու Արդարադատության խորհուրդն իրենց տեղերում պետք է լինեն: Քաղաքական համակարգի բարձրագույն էշելոնը ևս պետք է ցանկանա, որ դատական համակարգն անկախ լինի: Բայց ցանկացած պատվերով դատի դեպքում բոլոր դատավորները հասկանում են, որ չեն կարող որոշել այն, ինչ օրենքն է պահանջում: Օրինակ է «Սասնա Ծռերի» գործը: Դատավորները կաշկանդվածություն ունեն, իսկ մեկ պատվերով դատական ակտն իր հետևից հարյուրավոր կոռումպացված դատական ակտեր է ծնում: Նույն դատավորը հասկանում է, որ եթե պետության կամ ինչ–որ մեկի համար մեկ պատվերով գործ է կատարում, մի նման երեք գործ էլ իր համար կարող է անել, որովհետև վերոնշյալ ինչ–որ մեկը չի կարող իրեն կոռուպցիայի մեջ մեղադրել: Սա նպաստում է, որ կաշառակերությունը երկրաչափական պրոգրեսիայով աճի: Այն, որ դատական համակարգի վիճակն այսպիսին է, բացառապես նրանից է, որ պատվերով դատական ակտեր են կայացվում: Օրինակ, շատ դժվար է պետական կառույցների դեմ ներկայացված հայցերը բավարարել: Ամեն ինչ հասել է անգամ «ԺԷԿ»–ի մակարդակի: Նախագահականից զանգ է լինում, գործի ելքը փոխվում է: Այս ամենին պետք է վերջ դրվի, ըստ որի՝ կբացառվի ցանկացած միջամտություն դատական համակարգին:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում