Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք. Զախարովա
Երևանը Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալում է որպես գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշման ֆինանսական ապահովման համար: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Անզեն աչքով էլ տեսանելի է, որ Մոսկվայի հետ հարաբերություններն ընկալվում են որպես մարտավարական գործիք՝ դեպի եվրոպական ուղի վերակողմնորոշման ֆինանսական ապահովման համար», - ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան: