Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Напряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяц"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Путин: Такой армии, как у России, нет ни у одной страны в миреДобро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросТреугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Ливанские армяне строят в Ереване «ливанскую деревню»Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Армянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в АлматыИтальянский городок в Тоскане платит $30 000 за переезд — с одним условиемПашинян: Новый Свод церковных правил должен содержать правила добропорядочности для священнослужителей Состоялся закрытый показ фильма «13 секунд»Российский агроэкспорт в ЕАЭС превысил $6 млрд, Армения замыкает списокАдвокат: Ваагн Чахалян содержится в нечеловеческих условияхКонсерватор Каст одержал победу на выборах президента ЧилиКитай стремится к лидерству на рынке золота, приобретя бразильские месторожденияОт реальности не убежишь: «Паст»Цена «дружбы» ЕС: санкции против России, или экономические потери для Армении? «Паст»Сегодня - премьер-министр, завтра - бывший, а Церковь вечна: «Паст»The Telegraph: Министр войны США отстранил командующего армией от переговоров по УкраинеПашинян перешёл опасную границу: Российская епархия — объединённый центр Святой Армянской Апостольской Церкви Россия готовит ответные меры против Бельгии на случай бессрочной заморозки ее активовУчёные впервые поймали сверхредкую ядерную реакцию на СолнцеИзраиль атаковал тренировочный лагерь «Хезболлы» на юге ЛиванаБеспилотники ударили по одному из крупнейших НПЗ в центральной РоссииАронян победил Карлсена и взял титул Freestyle Chess
uncategorized

Հնարավորությունները նվազել են, սպառնալիքը՝ ոչ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը նոր սպառնալիքներով տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում ցուցադրվել են 60 երկրների դրոշներ, որոնք ներառված են ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայում: Ի դեպ՝ հակաահաբեկչական կոալիցիայում այս անգամ հայտնվել են երկրներ, որոնք կապ չունեն սիրիական կոնֆլիկտի հետ, այդ թվում՝ Լեհաստանը, Լիտվան, Մոլդովան և Ուկրաինան:

Իր սպառնալիքներում ընդգրկելով նաև այլ երկրների, «Իսլամական պետությունն» ընդլայնո՞ւմ է դիրքերը: Թեև 2018 թվականին հնարավոր ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից արաբագետ Արմեն Պետրոսյանի կանխատեսումները բացասական են, այնուամենայնիվ, հարցի շուրջ այս պահին հակառակ տեսակետն ունի:

««Իսլամական պետություն» խմբավորումը չի ընդլայնում դիրքերը, հակառակը՝ այդ կառույցի դեմ իրականացվող բավականին հաջող հակաահաբեկչական պայքարով պայմանավորված՝ խմբավորման հնարավորությունները նվազել են: Ինչ վերաբերում է նման տեսուղերձների տարածմանը, ապա այն ընդունված գործելաոճ է այդ կառույցի համար: Գրեթե ամեն տարի նախատոնական այս շրջանում նման ուղերձներ են հղվում: Իսկ ավելի շատ երկրներ ընդգրկելու հանգամանքը փաստում է հետևյալի մասին. Սա ««Իսլամական պետության»–ը քարոզչական պատասխանն է իր դեմ իրականացվող հակաահաբեկչական պայքարին»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց Արմեն Պետրոսյանը:

Այդուհանդերձ ըստ արաբագետի՝ ահաբեկչական սպառնալիքն ամբողջ աշխարհում դեռևս շարունակվում է բավականին բարձր լինել. ««Իսլամական պետության» կողմից նման զարգացումները, բնականաբար, առարկայական են և հնարավոր: Միաժամանակ պետք է նշել, որ այն երկրները, որոնք գտնվում են թիրախում և գիտակցում են ահաբեկչության հնարավորության բավականին բարձր մակարդակը, համագործակցության միջոցով փորձում են կանխել իրենց երկրների տարածքներում հնարավոր ահաբեկչական մարտահրավերները»:

Արմեն Պետրոսյանը նկատում է, որ վերջին շրջանում ավելի հաճախ է հայտարարվում այն մասին, թե «Իսլամական պետության» դեմ ռազմական պայքարը հասել է իր ավարտին. «Թեև այդ հայտարարությունների՝ պետք է փաստել, որ «Իսլամական պետությունը» շարունակելու է իր գործունեությունն արդեն որպես դասական ահաբեկչական խմբավորում»:

Հարցին, թե ամեն դեպքում, որքանո՞վ էին արդյունավետ ««Իսլամական պետության» դեմ իրականացված վերջին մեկ տարվա հակաահաբեկչական գործողությունները, մեր զրուցակիցը պատասխանեց. «Թեև ահաբեկչության դեմ բավականին գործողություններ կատարվեցին, ահաբեկչական սպառնալիքն ամբողջ աշխարհում շարունակում է բարձր մակարդակի վրա մնալ: Ի դեպ, հակաահաբեկչական գործողություններ են կատարվում տարբեր եղանակներով, որոնք ընդգրկում են թե՛ ռազմական գործողությունների, թե՛ կանխարգելիչ–հետախուզական, և թե՛ հետաքննչանան գործողություններ: Այդուհանդերձ, ինչպես Սոչիում, Բաղդադում և Թեհրանում հայտարարվեց, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը որպես «խալիֆայություն» գոյություն չունի: Բայց և այնպես, այն շարունակելու է մնալ և անհանգստացնել ամբողջ աշխարհին: Վիճակագրական հստակ տվյալներ չկան, որոնց միջոցով կարելի է ասել, թե ի տարբերություն նախորդ տարիների, ինչ վնասներ է կրել աշխարհը: Բայց ահաբեկչական գործողությունները շարունակվում են: 2017 ահաբեկչություններից աշխարհը տուժել է: Վստահաբար կարող եմ ենթադրել, որ հաջորդ տարին ևս ահաբեկչական սպառնալիքի տեսանկյունից անմասն չի մնա»:

 

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում