Առավոտյան աշխատանքի էի գնում, երբ ավտոբուս բարձրացավ ձեռնափայտով մի տարեց տղամարդ․ Վարորդի արարքը իսկապես հարգանքի է արժանի
Առավոտյան գնում էի ավտոբուսով աշխատանքի, եթե անկեղծ շատ վատ տրամարդություն ունեի և կարծես արդեն առավոտյան հոգնած լինեի։ Այդ ամենի հետ մեկտեղ ուշանում էի աշխատանքից։ 2-րդ կանգառում ավտոբուս բարձրացավ մի ձեռնափայտով տարեց տղամարդ։ Նա հանեց գրպանից մետաղդրամները և սկսեց հաշվել դրանք։
Հետո նա այդ գումարը մեկնեց դեպի վարորդը և ասաց․ «Վերցրու, ես չեմ տեսնում, տես հերիքումա թե չէ, պիտի հաջորդում իջնեմ»։
Ինչպես ես հասկացա, պապիկի գումարը այնուամենայնիվ չէր բավականացնում։ Եվ զգալով, որ վարորդը հիմա կսկսի վիճել, ես հանեցի դրամապանակս, որպեսզի վճարեմ այդ պապիկի փոխարեն։ Սակայն այդ պահին տեղի ունեցավ այն, ինչին ես ընդհանրապես չէի սպասում։ Ավտոբուսի վարորդը գումարը ձեռքին մեկնեց այն պապիկին և ասաց․
«Ի՞նչ եք անում։ Գումարը ինձ պետք չի, հետ վերցրեք, համ էլ ձեր գնացած ճանապարհը մեծ բան չի՝ մի կանգառ ա»։ Պապիկը այնպիսի արձագանք տվեց, կարճ ասած՝ զարմացավ և ավտոբուսում գտնվող բոլոր մարդիկ նույնպես։ Ես հաճախ եմ հանդիպում դժգոհ և քթի տակ բողոքող վարորդների, սակայն այս մարդը իրոք շատ բարի էր և սրտացավ։ Պապիկը վերցրեց իր գումարը և կամաց ասաց՝ «Շնորհակալություն»։ Մինչև իր կանգառում իջնելը, պապիկը նորից շնորհակալություն հայտնեց և վարորդի կողմից ստացավ հետևյալ պատասխանը՝ «Ինչի՞ համար։ Առողջ եղեք հայրիկ ջան»։
Թվում է թե այստեղ չկա զարմանալու բան, սակայն ուրիշ վարորդներ կարող էին այլ կերպ արձագանքել։ Իսկ պատկերացրեք թե ինչքան հաճելի էր այդ պապիկի համար նման պատասխան ստանալը։ Նրա համար այդ քայլը քիչ բան չէր։
Այս դեպքը ինձ հույս տվեց, որ ամեն ինչ դեռ կորած չէ, քանի որ այս աշխարհում դեռ մնացել են նմանատիպ բարի մարդիկ, ովքեր փոքր արարքներով մեծ հարգանք են ձեռք բերում։
Աղբյուրը՝ ՀԱՅԻՆՖՈ