Դաժան ու ողբերգական դեպք Մուսալեռում․ բնակարանում հայտնաբերվել է ամուսինների և նրանց երեխայի դին
Shamshyan.com-ը գրում է.
Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում Արտակագ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի 1-ին թաղամասի 1-ին շենքի 10-րդ բնակարանից գազի ուժեղ հոտ է գալիս և կան կասկածներ, որ ներսում մարդիկ կան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել Վաղարշապատի թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր Վաղարշապատի ոստիկանների հետ բացելով տան դուռը այնտեղ հայտնաբերել են մեծ կնոջ և մեծ տաղամարդու դի, ինչպես նաև անչափահաս աղջկա դի։ Դեպքի վայր են ժամանել նաև Վաղարշապատի ոստիկանության օպերատիվ խումբը, բաժնի պետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։
Շարունակությունը` այստեղ