Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%
uncategorized

«Գնացեք ձեր մեռելին տեր կանգնեք». եղբայրը քրոջը դաժանաբար սպանելու փորձ է արել (տեսանյութ)

Մկրտչյանի նախագահությամբ ավարտվել է Ազիզ Խ.-ի գործի դատական քննությունը:

37-ամյա Ազիզին մեղադրանք էր առաջադրված սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Ազիզի բարեկամուհին է:

Ըստ մեղադրանքի՝ Ազիզը, իմանալով, որ իր բարեկամուհի Մայան (անունը փոխված է) «արտաամուսնական կապի մեջ է» համագյուղացի եղբայրների հետ, վճռել է «ադաթի պահանջով» բարեկամուհուն զրկել կյանքից:

2016 թվականի մարտի 9-ին, ժամը 17-ի սահմաններում բարեկամուհուն ամուսնու տուն տանելու պատրվակով Ազիզը նրան նստեցրել է տաքսի, տարել է իրենց գյուղից հարևան գյուղ տանող ավտոճանապարհին գտնվող կիսաքանդ շինություն, որտեղ նախապես իր հետ վերցրած որսորդական դանակի բռնակով, ապա և դանակի շեղբով հարվածներ է հասցրել Մայայի դեմքին ու մարմնի այլ մասերին:

Տեսնելով, որ Մայան անշարժ ընկած է, Ազիզը թողել-հեռացել է, մտածել է, թե սպանել է նրան: Սակայն, ըստ մեղադրանքի, նա հանցավոր արարքն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ Մայան կարողացել է մի կերպ հասնել ավտոճանապարհին, նկատվել է անցորդների կողմից, շտապօգնություն է հրավիրվել, ու տուժողը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Առաջադրված մեղադրանքում Ազիզ Խ.-ն դատարանում իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն՝ այնքանով, որ կատարել է օրենքով արգելված արարք, սակայն միաժամանակ նշել է, թե «ավանդույթների համաձայն», իր կարծիքով, կատարել է ճիշտ արարք… Ամբաստանյալը պնդել է, թե բարեկամուհուն սպանելու դիտավորություն չի ունեցել, եթե ունենար, կսպաներ, ոչ թե միայն մարմնական վնասվածքներ կպատճառեր:

Ըստ Ազիզի՝ դեպքից մեկ օր առաջ է ինքն իմացել, որ Մայան հեռախոսով խոսել է հարևանի տղայի հետ:

«Ադաթի» համաձայն՝ եթե ամուսնացած կինը նման քայլի է դիմում, նրան պետք է պատժեն: Քանի որ ոչ ոք Մայային չի պատժել, ինքն է որոշել պատժել:

Դեպքի օրը Մայային խաբել ու ասել է՝ պատրաստվի, տանում եմ ամուսնուդ տուն: Մայայի ու նրա եղբոր հետ համագյուղացու տաքսիով դուրս են եկել իրենց գյուղից: Հարևան գյուղի ճանապարհին մեքենան կանգնեցրել ու ճանապարհել է: Ոտքով շարժվել են դեպի կիսակառույց շենքը, ինքն ասել է, թե այնտեղ պիտի հանդիպեն մարդկանց հետ ու խոսեն Մայայի ճակատագրի վերաբերյալ:

Մայայի եղբորն ուղարկել է ծխախոտ բերելու, որը իբր օրեր առաջ ինքը պահել էր քիչ հեռու գտնվող քարի տակ: Ինքն ու Մայան մտել են կիսակառույց շենքը, որտեղ ինքը հարվածել է Մայայի դեմքին՝ այլանդակելու նպատակով: Իր հարվածներից Մայան ընկել է: Ինքը տեսել է, որ նա շարժվում է, հասկացել է, որ չի մահացել, միաժամանակ մտածել է, որ իր նպատակին հասավ՝ վախեցրեց Մայային: Նրան ընկած թողել ու հեռացել է:

Եթե Մայային սպանելու ցանկություն ունենար, այնքան կխփեր, որ նա մահանար:

Դատարանում հրապարակվել են Ազիզ Խ.-ի նախաքննական ցուցմունքները:

Նախաքննության ժամանակ Ազիզ Խ.ն ընդունել է սպանության փորձի մեղադրանքը: Նա հայտնել է, թե բարեկամուհի Մայան բաժանվել էր ամուսնուց, երկու անչափահաս երեխաներին թողել էր ամուսնու մոտ ու վերադարձել էր հայրական տուն:

Ըստ «ադաթի»՝ եթե ամուսնացած կինը բաժանվում ու վերադառնում է ծնողների տուն, նրա նամուսի համար պատասխանատու են նրա ծնողները, եղբայրները, մոտ հարազատները՝ հայրական կողմից:

Դեպքից երկու օր առաջ ինքը լսել է Մայայի հետ նրա ծնողների ու եղբոր վիճաբանությունը՝ հեռախոսով հարևանի տղայի հետ խոսելու պատճառով: Հեռախոսային խոսակցությունը ձայնագրվել ու լսվել է Մայայի հարազատների, այդ թվում՝ նաև իր կողմից: Հարևանի տղան առաջարկել է հանդիպել, Մայան համաձայնել է: Այդ խոսակցության ժամանակ տղան հայհոյել է Մայային ու նրա մայրիկին, բայց Մայան դրան ուշադրություն չի դարձրել…

Հարազատների խորհուրդը որոշել է նախ «զբաղվել» Մայայի հարցով՝ նրան հեռացնել տանից, տանել ամուսնու տուն, հետո խոսել հարևան եղբայրների հետ:

Դեպքի օրը երբ ամուսնու տուն տանելու պատրվակով ինքը Մայային տարել է ճանապարհին գտնվող կիսաքանդ շինություն, Մայայի եղբորն ուղարկել է չեղած ծխախոտը քարերի արանքից բերելու, որպեսզի նրա ներկայությամբ չսպանի քրոջը:

Մայայի հետ մենակ մնալով՝ հագուստի տակից հանել է դանակը, դանակի կոթով մոտ երեք հարված է հասցրել Մայայի «վզակոթին», որ նա թուլանա ու վայր ընկնի:

Նա ընկել է, բայց կարողացել է ոտքի կանգնել, գնացել է դեպի դուռը: Այդ ժամանակ ինքը բռնել է նրա մազերից, քաշելով բերել է սենյակի միջնամաս, հետո դանակի շեղբով հարվածել է Մայայի ծնոտի տակից՝ դեպի վերև՝ դեպի գլուխը: Դրանից հետո նույն դանակով հարվածներ է հասցրել Մայայի վզին, դեմքին, դոշին, իսկ երբ Մայան պաշտպանվել է ձեռքերով, նաև ձեռքերին է խփել:

Մայան անգիտակից ընկել է գետնին: Նրա բերանից ու դեմքից արյուն է հոսել, նա խռխռացրել է: Ինքը մտածել է, թե մահանում է, նոր հարվածներ հասցնելու իմաստը չի տեսել, դուրս է եկել շինությունից: Մայայի եղբայրը դեռ քարերի արանքում ծխախոտ էր փնտրում: Ինքը կանչել է նրան: Նա հեռվից տեսել է իր ձեռքի արյունոտ դանակը, իր արյունոտ ձեռքերը, վազել է դեպի հարևան գյուղ…

Ինքը գնացել է եղբոր տուն, բակում աղբյուրի ջրով լվացվել է, դանակը դեն է նետել, հանել է արյունոտ վերնազգեստը: Տաքսիով գնացել է Երևան: Նույն օրը՝ ժամը 18-ի սահմաններում, իրեն զանգել է Մայայի հայրը, ինքն ասել է՝ գնացեք ձեր մեռելին տեր կանգնեք…

Մարտի 11-ին ինքը ներկայացել է գյուղապետարան, հետո՝ քննչական բաժին:

Դանակը, որով հարվածել է Մայային, ունեցել է 15-18 սմ շեղբի երկարություն, շեղբի վերևի մասում եղել են ատամներ…

Նախաքննական ցուցմունքում Ազիզը նշել է, թե Մայային ցանկացել է սպանել, քանի որ նա իր ու ընտանիքի պատիվը նվաստացրել է:

Դատարանում Ազիզը պատճառաբանել է, որ նախաքննական ցուցմունքը տալու ժամանակ բարկացած է եղել Մայայի վրա, բացի այդ՝ քննիչի գրած ցուցմունքը չի կարդացել, առանց կարդալու է ստորագրել… Ինքը ցանկացել է դանակով հարվածել Մայայի դեմքին, որ այլանդակի, բայց սպանելու դիտավորություն չի ունեցել:

Տուժող Մայան հայտնել է, որ շուրջ երկու տարի ամուսնալուծվել ու վերադարձել է հայրական տուն՝ ամուսնու մոտ թողնելով երկու երեխաներին: Ինքը հարևանի տղայի հետ միայն հեռախոսով է խոսել, հասկանում է, որ սխալ է արել: Երբ Ազիզն ասել է, թե իրեն տանում է ամուսնու տուն, ինքն արտասվել ու ասել է, թե ամուսինն իրեն չի ընդունի այդ սխալի պատճառով: Ազիզն ասել է, թե ամեն բան կկարգավորի…

Երբ կիսաքանդ շինությունում ինքն ու Ազիզը մենակ են մնացել, նա մոտեցել է իրեն ու ձեռքով կամ այլ առարկայով չորս-հինգ անգամ խփել է իր ծոծրակին, ինքը թուլացել ու միայն «վախ, վախ» է ասել: Փորձել է մոտենալ դռանը, բայց Ազիզը իր գլուխը դրել է թևի տակ ու սկսել է հարվածել: Ինքը նույնիսկ աչքերը չի կարողացել բացել, ուշագնաց է եղել: Երբ ուշքի է եկել, մեծ դժվարությամբ, սողալով հասել է ճանապարհին: Անցորդներից մեկն իրեն տեսել ու շտապօգնություն է կանչել…

Մայայի ընտանիքի անդամներն ասել են, որ Մայայի ամուսինը հարբեցող է եղել, դրա համար է Մայան բաժանվել: Մայան միայն հեռախոսով է խոսել հարևանի տղայի հետ, ուրիշ վատ բան չի արել…

Դատարանը հաստատված է գնահատել, որ Ազիզ Խ.-ն որսորդական դանակով փորձել է սպանել տուժող Մայային:

Ազիզ Խ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 8 տարի 6 ամիս ազատազրկման: Այս պատժին գումարվել է նաև նախորդ դատվածության պատիժը՝ տուգանք՝ 200 հազար դրամի չափով:

Պատժի սկիզբը՝ 2016 թվականի մարտի 11-ից: