«Մայրս ծախեց ինձ, երբ փոքր էի. 17 տ-ում հղիացա. ինձ տարան աբորտի». ՀԱՅՈՒՀՈՒ դաժան պատմությունը
Videolur.info-ն ձեր ուշադրությանն է ներկայացնում մի պատմություն, որը չի կարող ձեզ անտարբեր թողնել:
«Գ-ի մայրը լույս աշխարհ է բերել նրան 16 տարեկանում և մի կլորիկ գումարի դիմաց թողել հիվանդանոցում՝ խնդրելով քույրերին` կորցնել երեխային հնարավորինս հեռու, սակայն հիվանդանոցի աշխատող քույրերից մեկը, ում աստված զրկել էր երեխա ունենալու պարգևից, որդեգրում և մեծացնում է աղջկան:
17 տարեկանում աղջիկը ընկեր ուներ, ում հետ մեծ հույսեր էր կապում, ապագա կառուցում:
Նա հարուստի տղա էր և խելագարի նման սիրում էր աղջկան, այնքան, որ չսպասեց նրա ուսումն ավարտելուն և հայկական ավանդական մեթոդով փախցրեց նրան:
Նրանք արդեն մեկ ամիս էր ինչ միասին ապրում էին տղայի ամառանոցում:
Գ-ն հղի էր և պատրաստվում էր լույս աշխարհ բերել երկվորյակների, երբ նրանց մոտ եկավ տղայի հայրը և ստիպեց որդուն ընտրել աղջկա և հարստության միջև:
Տղան ընտրեց հարստությունը. աղջիկը մնաց միայնակ:
Այդ դեպքից հետո երկար ժամանակ աղջիկը չէր կարողանում տուն վերադառնալ, սակայն վերջապես ուժ հավաքեց իր մեջ և վերադարձավ մոր մոտ: Մայրը ընդունեց նրան և համաձայնեց պահել և մեծացնել փոքրիկներին:
Որոշ ժամանակ անց Գ-ին զանգահարեց «ամուսինը» և ասաց, որ ուզում է վերադարձնել իր ընտանիքը և խնդրեց աղջկան հիվանդանոց գնալ իր հետ՝ ստուգումների: Աղջիկն ուրախացավ և ընդունեց տղայի առաջարկը, սակայն երբ հասավ հիվանդանոց պարզվեց, որ նրան ամենևին էլ ստուգումների չեն տանում, այլ` աբորտի: Աղջիկը փախավ հիվանդանոցից:
Դեպքից 6 տարի անց նա ամուսնացավ և ունեցավ մի տղա:
Այժմ նա երջանիկ ապրում է իր զույգ աղջիկների և տղայի հետ»:
Թող, որ մեր իրականության մեջ այլևս երբեք չլինեն նման պատմություններ: