Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Համակարգի մասին, ազնվության մասին ու թունավոր խոսքի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Էն որ ասում են՝ եզն ընկնում է, դանակավորները շատանում են, գիտե՞ք, թե ինչու են ասում: Ասում են նաև, որովհետև եզն այլևս ոտքի վրա չէ, ուրեմն անվնաս է, իրենց չի կարող հարվածել:

Եվ այս մորթապաշտ վերաբերմունքը այնքան ներկա է մեր կյանքում. ասես հավերժական մի բան է, կամ մեզ ուղեկից է պարզապես:

Աչքովս ընկավ թերթի մի հրապարակում. ի՜նչ խոսքերով, բառապաշարի ինչպիսի հարստությամբ, գեղագիտական ինչպիսի նրբերանգներով էին արտահայտվել նախկին պաշտոնյայի մասին: Ցնցող էր. հեղինակն ինչքա՜ն բան գիտեր թե՛ գրականությունից, թե՛ պատմությունից, թե՛ քաղաքականությունից, թե՛ ներկա մեր օրերից: Այս բոլորը խառնել, լցրել էր ասելիքի մեջ ու խոսքը դարձրել հնչեղ, գեղարվեստորեն լեցուն:

Դե, ասելիքը հեչ կլիներ, եթե խոսքին թույնի հսկայական չափաբաժին խառնած չլիներ:

Լա՛վ, ախր դուք նույն մարդիկ եք, չէ՞: Բա այդ պաշտոնյան, երբ ավելի քան մեկ տարի առաջ ձիու վրա էր, ինչո՞ւ այդպիսի բաներ չէիք ասում: Այն ժամանակ, էլի՛, նրան ասեիք աչքիդ վրա ունք կա: Այդպես էլ չասեիք, պարզապես մասնագիտորեն քննադատեիք նրա վարած քաղաքականությունը, փաստերով ցույց տայիք, թե նրա պաշտոնավարումն ինչքան բացասաբար է անդրադառնում մեր երկրի քաղաքական, տնտեսական կյանքի վրա, արգելակում է պարզապես մեր զարգացումը:

Չե՛ք ասել, հլա մի բան էլ հավատացած եմ, որ երբ այս պաշտոնյան ներկա պաշտոնյա էր, ո՛չ նախկին, ինչպես հիմա է, նրան գովաբանել եք ու գովաբանել: Իսկ եթե անգամ գովաբանելու բան էլ չեք գտել, հաստատ՝ շառից–փորձանքից հեռու. բերաններդ պինդ–պինդ փակ եք պահել:

Իսկ հիմա խոսելը հեշտ է, խոսում եք, ու, որպես քամի, այն նետում անվնաս տարածություններ:

Ես դեմ չեմ, որ քննադատեն մարդուն, առավել ևս եթե նա պաշտոնյա է: Բայց քննադատել, երբ արդեն նա դադարում է պաշտոնյա լինել, ընդունեք, մի հերոսություն չէ: Առավել ևս, եթե քննադատելու բան էլ չկա, ընդամենը կույտ առ կույտ գեղեցիկ ու ճոխ խոսքեր են թափվում:

Հետո մի բան էլ՝ ընդունենք, թե չընդունենք, ամեն մի մարդ այս համակարգի արդյունքն է, առավել ևս՝ եթե նա պաշտոնյա է: Անգամ ամենաշարքային քաղաքացին է իր կյանքի ընթացքում կերտվում իր երկրում առկա հասարակական–քաղաքական մթնոլորտին համապատասխան:

Հիմա մեր երկրում եղա՞վ մի պաշտոնյա, որ կարողանար բարձրանալ այն համակարգից, որտեղից «սկիզբ է առել», կարողացա՞վ տրամագծորեն այլ քաղաքականություն վարել: Դուք դրան հավատո՞ւմ եք: Ես չեմ հավատում:

Եթե այդպիսի մի հրաշք պաշտոնյա հայտնվեր մեր երկրում, ապա առնվազն պետք է գունավոր հեղափոխություն տեղի ունենար: Ինչպես, ասենք, Վրաստանում Սահակաշվիլիի դեպքում էր:

Բայց քանի որ մեր երկրում չի եղել և ո՛չ մի հեղափոխություն՝ ո՛չ գունավոր, ո՛չ անգույն, ապա այլ բան պահանջել անհատներից, ներկա և նախկին առանձին պաշտոնյաներից, հնարավոր չէ: Նույնիսկ անիրատեսական է:

Այնքան անիրատեսական է, ինչպես պատահեց ներկա վարչապետի պարագայում: Նա եկավ լավ և ուժեղ գաղափարներով, նպատակասլաց էր, վճռական, իր գաղափարները կյանքի կոչելու կամքով լեցուն էր:

Բայց… մեր երկրում ոչինչ էլ տեղի չունեցավ: Ինչո՞ւ: Որովհետև համակարգը նրան կլանեց: Նա էլ դարձավ այնպիսին, ինչպիսին ամենքն են մեր երկրի տնտեսական–քաղաքական համակարգի մեջ՝ խամրած, գունատ, անկիրք…

Սա՛ է մեր կյանքը: Եկեք ազնիվ լինենք ու առանձին անհատից հերոսական բաներ չպահանջենք: Քանզի ցանկացած խոսակցության մեջ ամենքս ենք նշում համակարգի մասին: Ուր գնանք և ուր գանք, մեր կարծիքներն ու գնահատականները որ ուղղությամբ ծավալենք, վերջը հանգում ենք համակարգին, ու ավտոմատ արտաբերում ենք անգիր դարձած խոսքերը՝ մեր երկրում համակարգային փոփոխություններ են հարկավոր, միա՛յն համակարգային:

Եթե այսպես է, եթե, իրոք, մեր երկրում համակարգը կլանում է ամեն լուսավոր բան, նշանակում է առանձին անհատների մասին մեր խոսակցությունները, իսկ առավել ևս եթե այդ անհատն արդեն նախկին պաշտոնյա է, ընդամենը միջոց են մեր ներսի ագրեսիան (եթե այդ բառի ավելի խիստ հոմանիշը չասեմ) պարպելու համար:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում