Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների․ Էդմոն Մարուքյան
Էդմָն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Մայիսյան մեծ Եռատոնի առթիվ «Լուսավոր Հայաստանի» թիմով այցելել ենք Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված հերոսներին։
Կրկին անգամ շեշտադրում եմ, որ հայ ժողովուրդը հաղթանակներ կերտելու բացառիկ ունակություն ունի։
Պարտությունը դատավճիռ չէ և մենք պետք է այնպիսի պետություն ստեղծենք, որը ունակ կլինի հաղթանակների։ Պարտվել չի նշանակում սխալ լինել, և եթե Ալիևյան հայատյաց, ռազմատենչ ռեժիմը հաղթել է ռազմաճակատում, ապա ամենևին է՝ չի նշանակում, թե Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ էր։