Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
uncategorized

Քաղաքացիական նախաձեռնություններն ընդամենը ներկա են ուսանողական ակցիաներին. ոչ ավելին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է քաղաքացիական ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը

– Պարոն Շուշանյան, վերջին տարիներին դուք եղել եք մեր քաղաքացիական շարժման նախաձեռնողներից ու կազմակերպիչներից: Իսկ այժմ, կարելի է ասել, ձեր տարեկիցներն են փողոց դուրս եկել՝ ուսանողները: Ինչպե՞ս եք վերաբերվում նրանց պայքարին:

– Բավականին դրական է իմ վերաբերմունքը: Որովհետև ցանկացած մարդ, եթե տեսնում է, որ իր իրավունքները ոտնահարվել են ինչ–ինչ հարցերում, պարտավոր է դրանց տեր կանգնելու համար իր բողոքի ձայնը բարձրացնել և պայքարել ցանկացած միջոցով, ինչն օրենքի սահմաններում է:

Իսկ այս դեպքում արդեն երիտասարդները՝ ուսանողները, իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին դասադուլի միջոցով: Ապա արեցին բողոքի երթեր, նրանցից հինգը հացադուլ հայտարարեց:

Եվ նրանց այս պայքարը բավականին գնահատանքի է արժանի:

Այնպես որ, շատ լավ է, որ մեր երկրում՝ Հայաստանում, հասարակության քաղաքական գիտակցությունը զարգացում է ապրում:

– Իսկ կիսո՞ւմ եք նրանց գաղափարները:

– Այո, ես համաձայն եմ երիտասարդների հետ: Որովհետև իմ ուսանող եղած տարիներին էլ բանակի հետ կապված խնդիրը կար: Ես ինքս դեմ էի, չէի ցանկանա, որ իմ ուսումը կիսատ մնար՝ գնայի բանակ, գայի, ապա նոր շարունակեի այն: Քանզի չգիտես, թե ինչ կլինի քեզ հետ երկու տարի անց. արդյո՞ք կցանկանաս շարունակել ուսումդ:

Սակայն այնպես չէ, որ ես չէի ցանկանում բանակում ծառայել: Պատրաստ էի ծառայել, բայց՝ բուհն ավարտելուց հետո:

– Բայց կշեռքի մյուս նժարին էլ երկրի պաշտպանության հարցն է. բանակի համալրման խնդիր կա նաև ամենայն հավանականությամբ:

– Ես դրա հետ էլ եմ համամիտ: Բայց նաև ընդունենք, որ զորակոչային տարիք ունեցող երիտասարդներից ոչ բոլորն են ուսանող: Եվ այդպիսիների մեջ կան մարդիկ, ովքեր երկար ժամանակ խուսափել են ծառայությունից: Թող նրանց միջոցով բանակի համալրումը տեղի ունենա նախ և առաջ:

Քանզի ուսանողի պարագայում այլ է. մենք ցանկացած դեպքում կգնանք երկրի պաշտպանության կոչով: Նաև կամավոր կգնանք, ըստ անհրաժեշտության: Օրինակ, ապրիլյան պատերազմի ժամանակ ես՝ ինքս, լինելով բանակում չծառայած, կամավոր եմ գրվել ու գնացել–եղել եմ Ջաբրայիլի հենակետերում:

Այնպես որ, այս հարցը հեշտությամբ լուծվող հարց է, ուղղակի իշխանություններն ընկնում են ծայրահեղությունների մեջ: Յուրաքանչյուր առիթի դեպքում ցանկանում են հասարակությանը ցույց տալ իրենց ուժը, թե տեսեք՝ մենք ամեն ինչ կարող ենք անել, որ ձեր ուզածով չլինի. մենք ենք որոշելու, թե ինչն ինչպես է լինելու:

– Իսկ կոռուպցիա՞յի հարցը. տարկետման հնարավորությունը, կարելի է ասել, կոռուպցիոն օջախ է բուհական համակարգերում:

– Կարծում եմ, որ դեռևս բավականին շատ տարիներ հարկավոր կլինեն, որ բուհական համակարգից կոռուպցիան վերանա: Որովհետև, ամեն մի գնահատականի հարց, սկսած ամենացածրից, լուծվում է կոռուպցիոն ճանապարհով: Այնպես որ, այդ հարցին այլ թիրախավորում պետք է տալ և այլ պայքար ծավալել դրա դեմ: Իհարկե, եթե լինեն պայքար ծավալողները:

– Բայց կոնկրետ՝ տարկետումից օգտվում էր առավելապես նա, ով լավ վճարում էր կամ լավ ծանոթ ուներ: Եվ ոչ թե նա, ով ցանկանում էր գիտությամբ զբաղվել:

– Համաձայն եմ: Բայց այդ հարցի նկատմամբ արդեն պետք է բավականին ուշադիր լինեն հենց այն մարդիկ, ովքեր սկսել են այս շարժումը, կամ սկսել են խնդիրը բարձրացնել ու քննարկումներ իրականացնել այդ առթիվ: Խոսքս, բանականաբար, ուսանողների մասին է:

Եթե նրանց պայքարն արդյունք տա, ու մնա տարկետումը, ապա պարտավոր են մեխանիզմներ ստեղծել, որոնցով կպայքարեն կոռուպցիոն տվյալ երևույթների դեմ:

– Քաղաքացիական նախաձեռնությունները կամ երիտասարդական նախաձեռնություններն ինչո՞ւ չեն միանում ուսանողների պայքարին: Հնարավո՞ր է դա տեղի ունենա:

– Միանալու դեպքում, տեսեք, թե ինչ տեղի կունենա: Ինչպես միշտ, իշխանական լրատվամիջոցները կսկսեն աղմկել, թե այս ուժերն ինչ–որ մեկի պրոյեկտներն էին, նորից եկան, նորից խառնեցին ամեն ինչ: Իսկ մենք ուսանողության հետ արդեն կլոր սեղանի էինք նստել, քննարկումներ էինք անում… Նորից եկան ու խանգարեցին, ասացին՝ հարկավոր չէ բանակցություններ վարել իշխանական և ոչ մի ներկայացուցչի հետ:

Մի բան, որ իրականում ես հենց այդպես էլ մտածում եմ: Այն է՝ չի կարելի իշխանական և ոչ մի ներկայացուցչի հետ քննարկումների գնալ, քանի որ նրանց մոտ շատ լավ է ստացվում մարդկանց մատների վրա խաղացնելն ու խաբելը:

Այնպես որ, մենք մեր ֆիզիկական աջակցությունը ցույց ենք տալիս նրանց՝ ներկա լինելով կազմակերպված երթերին ու միտինգներին: Իսկ ինչ վերաբերում է բարձրացվող հարցերի մեջ խորանալուն, դրանք քննարկելուն և, ընդհանրապես, նրանց գործողություններին ուղղություն տալուն, ձեռնպահ ենք:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում