Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում՝ ԱՄՆ դերի նվազման ֆոնին․ Politico
Զելենսկին Թուրքիայում Ռուսաստանի հետ բանակցություններ է նախապատրաստում ԱՄՆ դերի նվազման ֆոնին։ Այս մասին գրում է Politico-ն։
Ըստ աղբյուրի՝ Ուկրաինայի նախագահը չնայած հույսը դնում է Վաշինգտոնի ներգրավվածության վրա, բայց միաժամանակ մշակում է ռազմավարություն՝ առանց ԱՄՆ ակտիվ աջակցության՝ Թուրքիան դիտարկելով որպես Ռուսաստանի հետ բանակցությունների հաջորդ փուլի վայր։