Խոշոր փլուզում Ադրբեջանում
Կասպից ծովի «Ալյաթ-Դենիզ» հանքավայրի SOCAR-ի Նավթագազաարդյունահանման վարչության հարթակում տեղի է ունեցել դիզվառելիքի ռեզերվուարի ստորին հատվածի փլուզում:
Trend-ը հայտնում է, որ պատահարը տեղի է ունեցել նախօրեի երեկոյան, տուժածներ չկան: Ռեզերվուարն արդեն իր տեղում է դրված: Ընկերությունից նշել են, որ հաջողվել է խուսափել դիզվառելիքի ծովը թափվելուց: