Լավրովի հայտարարություններն ազդակ էին Ադրբեջանին. Էդուարդ Շարմազանով
Past.am-ն արդեն հայտնել էր, որ քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ ԳՄ նիստը, որից հետո կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանեց լրագրողների հարցերին: Ըստ Էդուարդ Շարմազանովի՝ նիստում անդրադարձ է եղել Մոսկվայում կայացած Սարգսյան-Պուտին հանդիպումների արդյունքներին, քննարկվել է ՌԴ ԱԳ նախարարի այցը Երևան:
Խոսելով Սերգեյ Լավրովի հայտարարությունների մասին առ այն,որ ղարաբաղյան բանակցություններում լավատեսություն չկա՝ Շամազանովն ընդգծեց. «Լավրովի հայտարարություններն ազդակ էին Ադրբեջանին, քանի որ հենց Ադրբեջանն է փորձում այդ փաթեթից առանձնացնել այս կամ այն սկզբունքը: Դրական է այն, որ չնայած ռուս-ամերիկյան կնճռոտ հարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նրանք համակարծիք են:
Այս հարցը չի կարող լուծվել շուտափույթ, քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձել կառուցողական դաշտ»,- ընդգծեց Շարմազանովը;
Լևոն Փանոսյան
Լևոն Փանոսյան