Պատերшզմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից. Փեզեշքիան
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Պատերազմը չի բխում ոչ Իրանի, ոչ էլ ԱՄՆ-ի շահերից, անհրաժեշտ է օգտագործել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիները: Այս մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է Արդարադատության նախարարություն կատարած տեսչական այցի ժամանակ:
«Պատերազմը ոչ մեկին օգուտ չի բերում, և սպառնալիքներին միաժամանակ դիմակայելուն զուգահեռ՝ անհրաժեշտ է օգտագործել բոլոր ողջամիտ և դիվանագիտական ուղիները լարվածությունը նվազեցնելու համար: Միևնույն ժամանակ, անվստահությունը հակառակորդի նկատմամբ և զգոնությունը փոխգործակցության մեջ անհերքելի անհրաժեշտություն են»,- հայտարարել է նա՝ ընդգծելով տարածաշրջանային և միջազգային իրադարձությունների նկատմամբ ռացիոնալ մոտեցումը:
«Իսլամական երկրների միջև միասնության ամրապնդումը դավադրություններին հակազդելու և արտաքին ուժերի կողմից չարաշահումները կանխելու կարևորագույն միջոցն է: Փոխըմբռնման, ազնվության և հավաքական մասնակցության մթնոլորտում կարելի է հաղթահարել այս փուլը և շարունակել երկրի արժանապատվության ու զարգացման ուղին»,- նշել է Փեզեշքիանը:
Հետևեք մեզ՝ այստեղ