Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
uncategorized

Օֆլայն օրենքներով մարդ դատելն աբսուրդ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պարզվում է Հայաստանը հնացած օրենքներով նոր հարցեր է ուզում լուծել և դրանց հիման վրա ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ քրեական գործ հարուցել: Օրերս պարզ դարձավ, որ «Շանթ» Հ/Ը հաղորդման հիման վրա հեղինակային և այլ հարակից օրենքները խախտելու համար քրեական գործ է հարուցվել: Գործի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեն ՌԴ–ից ստացված հարցմանն ի պատասխան տեղեկություն է ստացել, որ համացանցային կայքերից մեկը՝ www.arm–film.ru, որի սեփականատերը, 1988 թ.ծնված Երևանի բնակիչ է, ամիսներ շարունակ, շահույթ ստանալու նպատակով, ապօրինի օգտագործել է հեռուստաընկերության հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող երկու հեռուստասերիալ՝ դրանք տեղադրել և տարածել է համացանցային կայքում՝ առանց ընկերության համաձայնության, հեռուստաընկերությանը պատճառելով խոշոր չափի գույքային վնաս:

Նախաքննության ընթացքում «Շանթ» Հ/Ը ճանաչվել է տուժող, 29–ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 158–րդ հոդվածի 2–րդ մասի 5–րդ կետով:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրականում երևույթը բավականին հակասություններ է պարունակում, բայց այն, որ Հայաստանում կարող են արդեն քրեական գործեր հարուցել, նորույթ է: Նրա համոզմամբ առանց հանրային քննարկում կազմակերպելու չի կարելի միանգամից քրեական գործ հարուցել, քանի որ նույնիսկ առաջադրված մեղադրանքի «հիմնավորումն» է անհասկանալի ձևակերպումներով ներկայացված:

«Հարցն այն է, որ մեղադրանքը բավականին տարօրինակ է գրված, աբսուրդային և իմաստ չունեցող նախադասությամբ է ձևակերպված: Եվ քրեական գործում առկա աբսուրդային ձևակերպումները խոսում են այն մասին, որ այնքան էլ լավ չեն հասկանում, թե ինչի մասին են գրում: Հայաստանում նմանատիպ հարցերը կարգավորող և ժամանակի զարգացումներին համահունչ օրենսդրություն չկա, իսկ ինչ էլ որ կա, չի համապատասխանում ներկա պահանջներին: Այսինքն, մենք այսօրվա աշխարհից կտրված օրենսդրություն ունենք: Ուստի, նախ պետք է այս ամենը վերանայել, հետո նոր քրեական գործեր հարուցել, քանի որ ցանկացած մարդ, իր կամքից անկախ, կարող է նման իրավիճակում հայտնվել: Պետք է նաև հարցի շուրջ հասարակական քննարկում կազմակերպել, որպեսզի բոլորի համար էլ պարզ լինի, թե որ դեպքում է այն համարվում խախտում, որ դեպքում՝ ոչ»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

Փորձագետի տեղեկացմամբ, Արևմուտքում հարցի շուրջ երկու ծայրահեղ բևեռների բախում կա՝ հեղինակային իրավունքների պաշտպանների և հակերային խմբերի միջև: Ու եթե առաջին խմբի անդամները գործը կարող են ընդհուպ մինչև փաստացի աբսուրդի հասցնել և ամեն ինչ սահմանափակել, ապա ներկայում կան նաև ցանցահենային կուսակցություններ, որոնք նաև խորհրդարանում են ներկայացված ու փորձում են ամեն կերպ պայքարել նմանատիպ սահմանափակումների դեմ:

«Փաստ է, որ նման սահմանափակումները բազմաթիվ խոչընդոտներ են առաջացնում ոլորտի զարգացման համար: Օրինակ, «Յութուբում» կարող է մի հաղորդման ընթացքում ձայնը կտրվել, քանի որ տվյալ հատվածում հնչում է մի հեղինակի ստեղծագործություն, որի հեռարձակման իրավունքը տվյալ ընկերությունը չի ստացել: Այնպես որ սա բավականին կոմպլեքս խնդիր է, իսկ մենք առաջին անգամ ենք հանդիպում նման քրեական գործի: Եվ ամենևին էլ հարցն այն չէ, թե ով է ճիշտ կամ սխալ, այլ այն, որ հասարակության մեջ նման հարցերը պետք է առիթ դառնան հարցին լուծում տալու համար»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

Մեդիափորձագետն այն կարծիքին է նաև, որ մեղադրանք առաջադրողների մի մասը լավ չեն հասկանում, թե ինչով են զբաղվում, քանի որ տպավորությունն այնպիսին է, թե տանձերի միջոցով խնձոր աճեցնելու հարց են ուզում լուծել:

«Ստացվում է, որ մենք հին և օֆլայնային օրենքով մարդկանց ենք պատժում, երբ շատ երկրներում վաղուց նման հարցերը մեկնաբանված , քննարկված և լուծված են: Բայց ամենակարևորն այն է, որ մենք դեռևս նմանատիպ հարցերի մասին գիտակից դիրքորոշում ունեցող հանրություն չունենք: Եվ այս պայմաններում նախ պետք է հարցը հանրայնացնել, օրենք ընդունել, նոր մարդկանց դատել»,– ասաց Ս. Մարտիրոսյանը:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում