Իրանում երկրաշարժ է եղել. կան զոհեր
Իրանի հարավում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս 4-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել: Associated Press-ի տեղեկացմամբ` երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ֆարս նահանգում՝ Շիրազ քաղաքից 170 կմ հեռավորության վրա:
Վերջին տվյալներով՝ զոհերը արտասահմանցիներ են: Նախնական տվյալներով՝ նրանք Աֆղանստանի քաղաքացիներ են, որոնք աշխատում են տեղի գործարաններում: