Սիսիանի քաղաքապետը չորս անշարժ գույք ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Արթուր Սարգսյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, ավտոտնակ ու արտադրական նշանակության շինություն: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա վարում է «VAZ 2106» մակնիշի ավտոմեքենա: Դրամական միջոցները կազմում են 5 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 1 միլիոն 271 հազար դրամ:
Նոյեմբերին կայացած ընտրություններում Սարգսյանի օգտին 12 հազար 637 ընտրողից քվեարկել էր ավելի քան 10 հազարը: Նրա անունը վերջերս մամուլում հայտնվեց իր մասնակցությամբ տեսնայութից հետո, որտեղ տեսանկարահանված էր իր ծննդյան օրվա կապակցությամբ քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կազմակերպված ծննդյան փարթին:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում