Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Ընդդիմադիրները պասիվացել են, որովհետև չեն ուզում արտագաղթի ալիքն ավելի մեծացնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ ընտրությունների ժամանակ 3%–անոց արգելքը հաղթահարած կուսակցություններին բյուջեից գումար տալու կառավարության որոշումը եվրոպական երկրներում վաղուց ընդունված կարգ է՝ «Փաստի» հետ զրույցում ասաց Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Գասպարի Սարգսյանը: Դրա նպատակը կուսակցությունների գործունեությունն ամրապնդելն է, քանի որ բոլոր երկրներում էլ ընդդիմադիր կուսակցությունները նման գումարների կարոտ են:

«Կուսակցությունները գումար ունենալու խնդիր չէին ունենա, եթե մենք չունենայինք այս օլիգարխիկ համակարգը: Նրանք էլ հենց ծնել են այն կուսակցություններին, որոնք ֆինանսների կարիք ընդհանրապես չունեն»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական գործչի կարծիքով կուսակցությունների միջև գաղափարական պայքարը վաղուց վերածել են փողակռվի և մրցակցում են ֆինանսական հնարավորություններով: Դրա հետևանքով էլ նախընտրական պայքարը վերածվել է մեծ ու հաստ դրամապանակների մենամարտի:

«Հիմա, երբ տեսնում ենք, թե այս կամ այն կուսակցությունների գլխին կանգնած մարդիկ ինչպիսի կարողություն ունեն, ինչ բիզնեսով են զբաղված ու ինչ շահույթներ են ստանում, իհարկե, ծիծաղելի է, որ նրանց 2 կամ 10 միլիոն դրամ հատկացնեն պետական բյուջեից»,– ասաց Ա. Սարգսյանը:

Դեմկուսի ղեկավարը սակայն նշեց, որ չնայած ֆինանսական բարդություններին, իրենց կուսակցությունը ձեռքերը ծալած չի նստում: Նոր են ավարտվել Հայաստան–Եվրամիություն համաձայնագրում ներառված իրենց տեսանկյունից խնդրահարույց թվացող հարցերը մեկ փաթեթով ներկայացնելու աշխատանքը:

«Մեզ համար անընդունելի է «մեր օրենսդրությունը եվրոպականին մոտարկել» արտահայտությունը: Եվ երբ ես ասում էի, որ մեր սուվերեն իրավունքները մեզնից տանում են, ապացուցվեց, որ դա այդպես է: Շատերին թվում է, թե այս կամ այն ուղղությանը միանշանակ տրվելը հայրենասիրություն է, լինի եվրոպամետ, արևմտամետ, թե՝ այլ, բայց մոռանում են, որ իրական հայրենասիրությունը հարցերին քո սեփական երկրի պետական շահի տեսանկյունից դիտարկելն է: Հակառակ դեպքում ուրիշի շահերը քո երկրում իրացնողի դերում ես սկսում հանդես գալ»,– ասաց Ա. Սարգսյանը:

Ու չնայած որ կուսակցության ղեկավարը կողմ է արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացմանը, բայցև կարծում է, որ առաջնայինը միշտ եղել ու մնում է ազգային շահերից ելնելով սեփական դիրքորոշումը ներկայացնելը: Ընդդիմադիր կուսակցությունների պասիվությունը Ա.Սարգսյանը պատճառաբանում է ամբիոն չունենալու հանգամանքով: Հակառակ դեպքում ընդդիմությունը հնարավորություն կունենար բարձրաձայնել իր դժգոհությունը, թե ինչու օրինակ՝ համաձայնագիր ընդունելուց առաջ որևէ մեկն իրենց չի հարցնում, թե ինչ կարծիք ունեն:

«Ինչո՞ւ հանրային մեծ քննարկում չկազմակերպվեց: Չէ՞ որ սա լուրջ խնդիր է: Բացի այդ, համաձայնագիրը ստորագրելուց հետո ստեղծվելու է մի մեծ բյուրոկրատական համակարգ, որը պետք է համաձայնագրում ներառված կետերի իրականացման վերահսկողությունն իրականացնի: Այսինքն, իշխանություններն ամեն ինչ որոշել են, մեզ էլ ասում են պետք է կուլ տաք: Այդ դեպքում որտեղ մնաց մեր սուվերեն իրավունքը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Կուսակցության ղեկավարին վրդովվեցնում է նաև, որ քաղաքացիական հասարակություն ասելով բոլորը հասկանում են միայն հասարակական կազմակերպությունները, իսկ կուսակցությունները կրկին դուրս են մնում այս ձևաչափից: Նրա կարծիքով, հարցերը չեն լուծվի, մինչև ներկա քրեաօլիգարխիկ համակարգը չքանդվի և նոր համակարգ չձևավորվի: Հակառակ դեպքում բոլոր բարեփոխումները միայն կոսմետիկ բնույթի են լինելու, և որևէ բնագավառում արդարություն չի հաստատվելու:

«Ներկա իշխանությունների ստեղծած համակարգի շնորհիվ բոլորը սպասարկում են միայն իրենց շահերը: Եվ այդ կերակրամանի շուրջ հավաքված պատգամավորները նույնպես նրանց սեփական շահերն են սպասարկում: Այսօր բյուջեի անունով մոլերի խնդիրներն են քննարկում: Եվ դա դարձել է ամենաքննարկվող հարցը: Բայց իրականում բյուջեի հասկացողությունը պետք է ամբողջ ռազմավարության արտահայտությունը լինի, սակայն ո՞վ է խոսում այդ ռազմավարության կամ այն մասին, թե ինչ են պատրաստվում անել, որ երկրի արտագաղթը կանխեն: Այս պարագայում ինչի՞ մասին է խոսքը: Ու եթե մենք հիմա ոչ թե խորհրդարանում ենք, այլ դրսում, դրա պատճառն այն է, որ անհայտ մարդիկ բոլորին հայտնի ճանապարհով կարողացան 25–30 հազար ձայն հավաքել ու հիմա էլ ոչինչ չեն անում խորհրդարանում: Պարզ է չէ՞ ինչու: Եվ այդպես էլ փակվում են բոլոր մնացած հարցերը»,– ասաց Ա. Սարգսյանը:

Քաղաքական կուսակցության ղեկավարի խորին համոզմամբ, այս ամենը սկսվել է 1996 թվականի ընտրությունները կեղծելուց: Հիմա, արդարությունը վերականգնելու համար պետք է նորից կրկնել 96–ը, բայց այս անգամ տեր կանգնել արդյունքներին: Դրա համար էլ հարկավոր է կուսակցությունների մի միություն ձևավորել, որպեսզի հնարավոր լինի ներկա համակարգը փոխել: Ու թեև այսօր դրա նախադրյալները չկան, բայց երբ զգան, որ արդեն պահը հասունացել է, անպայման ոտքի կկանգնեն ու կսատարեն մյուսներին:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում