Նորընտիր Առուշանյանը 86 միլիոն դրամ փոխառություններ ունի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Երբ ներկայացրել էր հայտարարագիրը, դեռևս միայն քաղաքապետի պաշտոնակատար էր:
Առուշանյանը հայտարարագրել է երկու անշարժ գույք՝ բնակարան ու արտադրական նշանակության շինություն: Շարժական գույքը նույնպես երկուսն է՝ «VOLKSWAGEN PHAETON 4.2» և «BMW X6 5.0 I» մակնիշների:
Հուլիսի 1–ի դրությամբ ունեցել է նաև 86 միլիոն 860 հազար դրամ փոխառություններ, իսկ դրամական միջոցները կազմել են 312 միլիոն 500 հազար դրամ, 420 հազար ամերիկյան դոլար ու 122 հազար եվրո: Եմակուտներն էլ կազմել են 1 միլիոն 520 հազար դրամ:
Առուշանյանի պաշտոնական կենսագրությունից տեղեկանում ենք, որ նա 26 տարեկան է, մասնագիտությամբ տնտեսագետ: 2008թ. հիմնադրել է «Գոր Մետալ» ՍՊԸ–ն, որի նաև տնօրենն է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5–ին կայացած ՏԻՄ ընտրություններում Առուշանյանն ընտրվել էր գրեթե 99–ը տոկոս ձայներով:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում