Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»
Политика

Ապրիլի 1-ից թոշակները կբարձրանան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ ապրիլի 1-ից կբարձրանան կենսաթոշակները։

«Սիրելի հայրենակիցներ, ուրախ եմ հայտարարել, որ ապրիլի 1-ից կենսաթոշակները Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան։ Ընդ որում, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10․000 դրամով, համեմատաբար բարձր թոշակները կբարձրանան ավելի քիչ։ Ընդ որում, այս հաշվարկների մեջ չկա հետվճարը, այսինքն փաստացի թոշակները կբարձրանան իմ նշած սանդղակներից ավելի շատ։ Այսինքն հետվճարի համակարգը արդեն առանձին հաշվարկ է, որի մասին բազմիցս խոսել ենք և, և ուզում եմ նաև պարզաբանել, թե ինչու է որոշումը կայացվում հիմա և ինչի հետ է կապված հենց հիմա որոշում կայացվում։

Առաջինը՝ դուք գիտեք, որ Հայաստանում տնտեսական աճը 2025 թվականի եղել է կանխատեսվածից ավելի բարձր, ընդ որում, ավելի բարձր կանխատեսվածից նաև միջազգային կազմակերպությունների կողմից, և սա մեզ համար լրացուցիչ հնարավորություն է ստեղծում և Հայաստանի քաղաքացիները այդ տնտեսական աճի ըըը, արդյունքը պետք է տեսնեն նաև իրենց կյանքում։

Երկրորդ հանգամանքը, որը պակաս կարևոր չէ, հետևյալն է, դուք գիտեք, որ հունվարի 1-ից մենք ներդրել ենք առողջության ապահովագրության համակարգը, և ճիշտն ասած, բավականին մեծ լարվածություն կար, որովհետև անկանխատեսելիության էլեմենտ կար, թե ինչքանով են մեր կանխատեսումները համապատասխանում և բյուջետային հատկացումները որքանով կբավարարեն այդ կարիքները հոգալու համար։ Հունվարի և փետրվարի ընթացիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր կանխատեսումը այնուամենայնիվ ճիշտ է եղել, բայց ուզում եմ ընդգծել նաև, որ այս որոշումը մենք կայացնում ենք առաջին հերթին Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, նաև այն քաղաքացիների շնորհիվ, ովքեր որևէ բան գնելիս, ձեռք բերելիս չեն մոռանում ՀԴՄ կտրոն պահանջել և վերցնել, և իհարկե այն տնտեսվարողների շնորհիվ, ովքեր անկախ նրանից, թե գնորդը պահանջում է, իրենք ՀԴՄ կտրոն բաց են թողնում և հատկացնում են, ինչպես նախատեսված է օրենքով։

Սա շատ կարևոր տրամաբանական շղթա է՝ աշխատանք, վճարված հարկեր, կենսաթոշակներ։ Ուզում եմ նաև ընդգծել, որ կարծում եմ հենց իրենք՝ թոշակառուները այս որոշման մեջ ունեն որոշակի դերակատարում, որովհետև հետվճարի համակարգից հետո հատկապես նրանք ավելի ու ավելի շատ են անկանխիկ առևտուր անում, այդպիսով նպաստելով, որ ստվերային շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում կրճատվի և շատ կարևոր է իսկապես որևէ բան ձեռք բերելիս չմոռանալ՝ նրանք, ովքեր վաճառում են՝ հսկիչ դրամային կտրոն թողարկել, նրանք նրանք, ովքեր գնում են՝ վերցնել, ստանալ, իսկ դուրս չգրելու դեպքում պահանջել հսկիչ դրամարկային կտրոն, իսկ ընդհանրապես տնտեսվարողների համար, աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց համար շատ կարևոր է վճարել հարկերը, որովհետև հարկերը վճարելով իրենք առաջին հերթին ներդրում են անում իրենց բարեկեցության մեջ։ Եվ երկրորդը, որը ամենևին պակաս կարևոր չէ, իրենց պետությունը, իրենց պետության անկախությունը, ինքնիշխանությունը և իհարկե հետագա զարգացումը ապահովելու հնարավորությունը։

Այսպիսով ապրիլի մեկից թոշակները կավելանան, ավելի մանրամասն հաշվարկները ավելի ուշ կներկայացնենք, համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10000 դրամով, իսկ ավելի բարձրերը ավելի քիչ։ Ես կարծում եմ, որ այսպիսով շատ կարևոր է արձանագրել, որ մենք լիարժեքորեն կկատարենք և կիրագործենք նվազագույն թոշակը պարենային նվազագույն զամբյուղին համապատասխանեցնելու և միջին թոշակը սպառողական զամբյուղին համապատասխանեցնելու մեր հանձնառությունը, որ մենք պիտի կատարեինք մինչև 2026 թվականի հունիսը, և մենք այսպիսով այդ հանձնառությունը կատարում ենք աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ, շնորհակալ եմ, լավ եղեք։»,- ասել է վարչապետը։

Հետևեք մեզ՝ այստեղ