Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Հայկական կողմի և Ադրբեջանի կոնտրաստը՝ «ցավոտ լուծումներում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախագահ Սերժ Սարգսյանը վերջերս հայտարարել էր, թե «Ցավոտ լուծում է լինելու Արցախի հարցում: Չի կարող առանց փոխզիջումների լուծում լինել»: Վերլուծական շրջանակներում ձևակերպման տակ տարբեր ենթատեքստեր էին փնտրում: Կարծիքներ հնչեցին, թե ձևակերպման հասցեատերը ներքին լսարանն էր, նպատակն էլ՝ հասարակական կարծիքները հասկանալը: Մյուս կողմից էլ՝ կային տեսակետներ, թե այն հստակ մեսիջ էր՝ ուղղված միջազգային հանրությանը:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը նախ մի քանի փաստ է առանձնացնում:

«Առաջին փաստն այն է, որ այսօր Ղարաբաղի հարցը լուծված չէ: Երկրորդ փաստն այն է, որ վաղ թե ուշ այդ լուծումը լինելու է, և այն լինելու է փոխզիջումների պատճառով: Այն, որ ցանկացած փոխզիջում ցավոտ է, ևս գաղտնիք չէ: Դա այն է, ինչն ասաց Սերժ Սարգսյանը: Իսկ ի՞նչ նպատակով և ինչո՞ւ հենց հիմա: Տեսե՛ք, թե ներկայումս Ադրբեջանն ինչ է ասում: Ադրբեջանցիներն ասում են, որ միակ լուծումն այն է, երբ ամեն ինչը կբերվի «status quo ante bellum» վիճակին: Այսինքն՝ այն միջպատերազմական իրավիճակին, որը կար 1988 թվականին: Բայց, բնականաբար, դա հեռու է իրատեսությունից: Փոխզիջումների մասին Հայաստանի երեք նախագահների կողմից մշտապես խոսվել է, և այստեղ որևէ նորություն չկա»,–«Փաստ»–ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ վերադարձը միջպատերազմական իրավիճակին իրականություն կարող է դառնալ միայն այն դեպքում, երբ Ադրբեջանը կդրսևորի նույն դիրքորոշումը, որն ունի հայկական կողմը:

«Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից չկա այդ դիրքորոշումը: Կարծում եմ՝ Սերժ Սարգսյանի հայտարարությունը նպատակ ուներ միջազգային հանրությանը ևս մեկ անգամ հիշեցնել, որ այդ իմաստով Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշումները համահունչ են ու համաքայլ, ինչը չի կարելի ասել Ադրբեջանի մասին: Այսինքն, իմ տպավորությամբ, նպատակն այդ կոնտրաստը ցույց տալն էր»,– ասաց Ռ. Մեհրաբյանը:

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Պուտին–էրդողան հանդիպումը: Հանդիպումից առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման լուրջ նախաձեռնությամբ: Նա նշել էր, որ «Ադրբեջանին աջակցելու և ադրբեջանական հողերի ազատագրման համար բանակցություններ են տեղի ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»:

Հարցին, թե այս առումով նշված հանդիպումից հետո Արցախյան հարցում որոշակի զարգացումների կամ, այսպես ասած, ակտիվության կարելի՞ է սպասել, քաղաքագետը պատասխանեց. «Ղարաբաղյան հարցի կարգավորման հարցում այդ ակտիվացումը կա սկսած Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումից, որին հաջորդեց նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում: Այդ ակտիվացումը կա, և այդ ակտիվացումը որևէ ձևով չի կորրելացվում (հարաբերակցվում) թե՛ Պուտին–Էրդողան հանդիպման և թե՛ էրդողանի արած ինչ–որ հայտարարությունների հետ: Այդ հայտարարությունները ևս մեկ անգամ վերահաստատում են Թուրքիայի դիրքորոշումը: Թուրքիան անվերապահորեն սատարում է Ադրբեջանին իր այդ կարծր և ոչ իրատեսական դիրքորոշման մեջ: Մյուս կողմից էլ՝ մենք պետք է հաշվի առնենք, որ կա միայն մեկ հարթակ, որտեղ լուծվում է Արցախյան հարցը: Այդ հարթակը Մինսկի խմբի եռանախագահությունն է, որտեղ Թուրքիան անելիք չունի: Այս մասին պաշտոնական Երևանը բազմիցս է արտահայտվել: Ավելին՝ Էրդողանի ցանկությունները, հայտարարությունները, կապրիզներն ու քմահաճույքները չէի կապի այս գործընթացի ներքին տրամաբանության հետ»:

Դիտարկմանը, թե կան մտահոգություններ, որ ռուս–թուրքական շահերի համընկման դեպքում ՌԴ–ն կարող է Հայաստանին ստիպել տարածքներ զիջել, Ռ. Մեհրաբյանը նշեց. «Եթե ՌԴ–ն հայկական կողմին տարածքներ զիջելու առումով ինչ–որ ստիպողական քայլերի գնա, ապա Հայաստանի կողմից պողպատի և արճիճի կհանդիպի: Նման փորձ արդեն կա, երբ Սաֆանովի և Պոլյանիչկոյի միջոցով Ղարաբաղում «Կոլցո» օպերացիա են իրականացնում, տեռոր՝ հայ ազգաբնակչության դեմ: Ռուսները շատ լավ են հասկանում դա, և չեմ կարծում, որ հաշվի առնելով փորձը՝ պարզ պարտադրանքի կգնան»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում