44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետ
44-ամյա Ջեսիկա Ալբան, ով վերջերս ամուսնալուծվեց Քեշ Ուորենից, օրն անցկացրել է լողափում իր 33-ամյա ընկերոջ ՝ Դենի Ռամիրեսի հետ։
Դերասանուհին մեկնել է Մայամի՝ միանալու իր ընկերոջը, ով նկարահանվում է նոր ֆիլմում: Աշխատանքից ընդմիջման ժամանակ զույգը գնացել է լողափ և լուսանկարվել պապարացիների կողմից: Հայտնում է Spletnik-ը:

Ջեսիկա Ալբայի և Դենի Ռամիրեսի սիրավեպի մասին առաջին անգամ հայտնի դարձավ անցյալ ամռանը, երբ նրանց միասին նկարեցին Մեքսիկայի օդանավակայանում: Անցյալ տարվա սկզբին աստղը բաժնվեց ամուսնուց՝ պրոդյուսեր Քեշ Ուորենից, ավելի քան 20 տարի միասին լինելուց հետո: Նրանք հանդիպեցին «Ֆանտաստիկ քառյակը» ֆիլմի նկարահանման հրապարակում 2004 թվականին և ամուսնացան չորս տարի անց: Նրանք ունեն 3 երեխա ՝ դուստրեր՝ Հոնորը և Հեյվենը, և որդի՝ Հեյսը:

