Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը. Օվերչուկ
Ռուսաստանը և Վրաստանը կարող են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը Աբխազիայի տարածքով:
Դիտարկվում է Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հնարավորությունը. այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, հայտնում է «Ռիա նովոստի»-ն:
Հիշեցնենք, որ այս ուղղությամբ գնացքների տեղաշարժը դադարել էր 1992 թ. օգոստոսին՝ վրաց-աբխազական հակամարտության սրման և Ինգուրի գետի վրայով անցնող կամրջի պայթեցման հետևանքով: