Ալկոհոլ օգտագործելուց հետո սուրճ խմե՞լ, թե՞ ոչ
Մինչ այժմ կատարած հետազոտությունների արդյունքների վրա հիմնվելով` հետազոտողները պնդում էին, որ ալկոհոլային խմիչքներից հետո սուրճ խմելն օգնում է սթափվել: Սակայն գիտնականներն ամբողջովին հերքել են այդ միֆը:
Ինչպե՞ս է սուրճի և ծխախոտի միաժամանակյա օգտագործումն ազդում մարմնի վրա
Լաբորատոր կենդանիների վրա կատարված փորձի ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքներից հետո սուրճը ո՛չ միայն չի սթափեցնում, այլ ընդհակառակը՝ ուժեղացնում է հարբածությունը:
Մասնագետները պարզել են, որ ալկոհոլ օգտագործած մարդն իրեն հոգնած է զգում, իսկ նա, ով սպիրտային խմիչքներից հետո սուրճ է օգտագործում, իրեն պահում է դյուրագրգիռ, սակայն թվում է, թե նա ավելի սթափ է: Մինչդեռ հետագայում դա կարող է մեծացնել պոտենցիալ վտանգի զարգացման ռիսկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը: