Ձնե արմագեդոն. Մոսկվայում վերջին 56 տարվա ընթացքում ռեկորդային քանակով ձյուն է տեղացել
Կենտրոնական Ռուսաստանում արձանագրվել են աննախադեպ տեղումներ. ձմռան կեսին Մոսկվայում նման «ձնե արմագեդոն» չէր եղել վերջին 56 տարվա ընթացքում, հայտնել է «Ֆոբոս» եղանակի տեսության կենտրոնի մասնագետ Եվգենի Տիշկովեցը իր Telegram-ալիքում:
Փորձագետի խոսքով՝ անցած ուրբաթ Կենտրոնական Ռուսաստանում բռնկված «ձնային էպոպեան» ավարտվել է ռեկորդային ձնաբքով, որը կաթվածահար է արել վերգետնյա տրանսպորտը և ավիահաղորդակցությունը:
Այսպիսով, ըստ Տիշկովեցի, հունվարի 9-ի համար գերազանցվել է 1976 թվականի ռեկորդը, երբ Ռուսաստանի մայրաքաղաքում 12,9 մմ-ի չափով տեղումներ էր գրանցվել։
«Ընդամենը 1 մմ չբավականացրեց ողջ հունվար ամսվա օրական ռեկորդը կրկնելու համար, որը պահպանվում է հեռավոր 1970 թվականից: Այսինքն՝ ձմռան կեսին Մոսկվայում նման «ձնե արմագեդոն» չէր եղել վերջին 56 տարվա ընթացքում»,- պատմել է մասնագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվայում մեկ օրվա ընթացքում նոր տեղացած ձյան շերտի աճը միջինում կազմել է 23 սմ: Մերձմոսկովյան շրջանում տեղումների աննախադեպ քանակ են արձանագրել Կոլոմնայի և Մոժայսկի օդերևութաբանները: Նոր Մոսկվայում՝ Վնուկովոյի հատվածում, տեղացել է 32 մմ տեղումներ, իսկ մարզում ձյան քանակով ռեկորդակիր է դարձել Դոլգոպրուդնին՝ 33 մմ, ինչը կազմում է ամբողջ հունվար ամսվա նորմայի 62%-ը: