Մեծ Բրիտանիայում Փաշինյանին անվանել են Եկեղեցուն հալածող բռնապետ, ով համագործակցում է Ադրբեջանի հետ (տեսանյութ)
Միջազգային պարբերականները նկատում են, որ Հայաստանում ժողովրդավարությունը գնում է դեպի անկում։ Բրիտանական հրատարակությունը Փաշինյանին անվանել է բռնապետ, որը հալածում է Եկեղեցուն և համագործակցում է Ադրբեջանի հետ։
The Telegraph-ը հաղորդել է, որ Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալվել է։ Բրիտանական հեռարձակողի եթերում լրագրող Թիմ Սթենլին և քահանա Բենեդիկտ Քիլին քննարկել են հայկական իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ կիրառվող ճնշումները։
Փոդքասթի հյուրը անկեղծորեն հայտարարել է, որ վարչապետը, համագործակցելով Ադրբեջանի հետ և տարածքներ հանձնելով, իրեն դրսևորում է որպես համագործակից, և նրա դեմ բողոքող արքեպիսկոպոսների ձերբակալությունները բռնապետական մեթոդների ապացույց են։