Սա կարող է լինել գոտկատեղիդ ցավի հիմնական պատճառը… կարևոր է, որ յուրաքանչյուրն իմանա
Գոտկատեղի ցավը ցավն ամենատարածված տեսակներից է, այն բժշկի դիմելու ամենահաճախ հանդիպող պատճառն է:
Մեջքի գոտկային հատվածի ցավերը կարող են տարբեր բնույթ ունենալ և տարբեր խանգարումների հետևանք լինել:
Ցավը կարող է լինել սուր, մղկտացող, ծակող, բութ, այրող, նաև կարող է լինել կամ ողնաշարի մի կետում, կամ գոտկատեղից տարածվել ամբողջ մեջքին կամ ոտքին:
Ցավը կարող է հանկարծ առաջանալ կամ գրեթե աննկատ առաջանալ և աստիճանաբար ուժեղանալ: