Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Как конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17 Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданIdram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДва медведя, уставшие от азербайджанской оккупации и её тяжёлых последствий для их родного дома При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностьюRate.Trading: обмен валюты на новой цифровой платформе «Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектам
uncategorized

Տխուր մտորումներ ուսանողական բողոքների վերաբերյալ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այս օրերին հասարակության մեր երկու շերտեր բողոքի ակցիաներ են անում: ՓՄՁ ներկայացուցիչներն են (հիմնականում՝ տոնավաճառների աշխատողները) և ուսանողները:

Թե ի՞նչ են ասում առաջինները, գիտենք վաղուց: Դեմ են փաստաթղթաշրջանառությանը, այսինքն՝ փաստաթղթերով աշխատելուն:

Ի դեպ, ասենք, որ սա այն հարցն է, որ տարիներ շարունակ բարձրացվել է իշխանությունների կողմից՝ ցանկացել են նրանց բերել լիարժեք հարկային դաշտ, բայց հանդիպել են կոշտ դիմադրության և տեղի են տվել: Կարող ենք անգամ ասել, որ սա միակ խավն է, որը փաստորեն հաղթում է իշխանություններին ու շարունակում այնպես աշխատել, ինչպես ինքն է ուզում:

Թո՛ղ այդպես անի. այս մարդիկ նրանք են, ովքեր, իրենց բառով ասած՝ տուն են պահում: Իսկ մեր երկրում հայտարարվում է, թե փոքր և միջին ձեռնարկությունները պետք է գտնվեն գուրգուրանքի դաշտում, քանի որ ներկայում տնտեսության կառուցվածքում փոքր տոկոս են կազմում: Այն դեպքում, երբ յուրաքանչյուր զարգացած երկրում այս խավն է, որ պետության իրական ողնաշարն է:

Համենայն դեպս, ելնելով այս ընկալումներից, ներում ենք նրանց, ընդառաջ գնում կապրիզներին: Ասում ենք՝ դե, լա՛վ, գնացեք ու աշխատեք ձեր ուզած ձևով:

Հիշենք, թե քանի վարչապետ է հանդիպել այս խնդրին ու հետքայլ արել՝ զիջել նրանց: Հետ–հետ գնալով կհասնենք մինչև Արթուր Բաղդասարյանի՝ խորհրդարանի նախագահության տարիները, երբ այն ժամանակ Օրինաց երկիր կոչվող կուսակցությունը թիկունք կանգնեց այս մարդկանց ու ասաց՝ ձեր ուզածով պետք է լինի:

Հաջորդ խավը, որ դուրս է եկել բողոքի, ուսանողներն են: Ա՛յ, այստեղ է, որ ինտրիգ կա: Ուսանողները դուրս են եկել, իրենց ասելով՝ տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է զինվորական ծառայության վերաբերյալ նոր օրինագծով:

Այնքան ողջունելի է, որ մեր երիտասարդները քաղաքացիական առումով ակտիվ են, ցուցաբերում են հստակ դիրքորոշում՝ հասարակական այս կամ այն հարցի վերաբերյալ: Կարծում եմ, չեք ժխտի, որ ամենքիս ուզածն էլ հենց դա է: Կամ որ նույնն է՝ տարիներ շարունակ հենց այդ ենք երազել՝ երիտասարդն իրեն զգա այս երկրի տերը, որովհետև վաղը իր ձեռքում է հայտնվելու նրա ղեկը:

Ուսանողները նախաձեռնություն են ստեղծել ու փորձում են կազմակերպված ձևով հասնել օրինագծի չեղարկմանը: Ու պատճառաբանում են, որ դա բխում է մեր երկրում գիտության զարգացման վերաբերյալ իրենց մտահոգություններից. ուսանողը պետք է ունենա կրթության անընդհատության իրավունք: Եվ այլն, և այլն:

Սակայն՝ հարց. այս ուսանողն ինչո՞ւ է կռվում հետևանքների դեմ: Ի վերջո լավ օրից չէ, որ մեր երկրում, իրենց արտահայտությամբ՝ վերացվում է տարկետման իրավունքը, և բոլոր երիտասարդներին քշում են բանակ:

Բա ի՞նչ անեն. երկրում մա՞րդ է մնացել, որ բանակը համալրվի: Մենք ի՞նչ գիտենք, թե բանակի համալրման հարցում ինչպիսի՞ իրավիճակ է ստեղծվել, որ իշխանություններն այս քայլին են դիմում: Գուցե, իրո՞ք, դրա անհրաժեշտությունը կա, գուցե, իրո՞ք, վիճակն օրհասական է:

Հիմա, երբ հարցը հասել է հենց անձամբ իրենց՝ ուսանողներին, ելել են ոտի ու ասում են՝ մեզ բանակ մի տարեք: Ու բոլորը դարձել են ուսումնատենչ ու կրթության ու գիտության ջատագով:

Ա՛յ, ուսանողներ, բա դուք այսքան ժամանակ չե՞ք տեսնում, որ մենք միակ երկիրն ենք, որտեղ վճարում են, որպեսզի չսովորեն: Ասել է թե՝ վճար՝ չսովորելու դիմաց: Ինչո՞ւ այս համակարգի դեմ դուրս չեք գալիս: Վստահ եմ՝ անձամբ ձեզնից յուրաքանչյուրը մի քանի անգամ փող է սահեցրել դասախոսի գրպանը, որպեսզի գնահատական ստանա:

Ա՛յ, դուք, եթե գիտության մասին եք մտածում, սրա՛ համար պետք է անհանգստանայիք ու դուրս գայիք փողոց: Կամ, երիտասարդ եք՝ երկրում ընկալում փոխեիք, նոր մշակույթ փորձեիք ներդնել: Կասեինք՝ կեցցե՛ք. ինչ պայծառ երիտասարդներ ունենք:

Հիմա ես, կներեք ինձ, այսպես եմ պատկերացնում. այն ժամանակ, երբ սաքուլիկները որոշում են, թե մեր ուսանողությունն ի՞նչ պետք է անի՝ ձեզնից յուրաքանչյուրը որտե՞ղ պետք է կանգնի, լավ էլ ենթարկվում եք նրան՝ սաքուլիկին: Բայց հիմա վերացական հակառակորդ է դիմացներդ, համարյա ֆանտոմային մի բան՝ ինչ– որ որոշում, և դուրս եք եկել այդ որոշման դեմ: Համ էլ հերոսական կեցվածքով եք դուրս եկել:

Եթե այլ հարցերում ևս դուք լինեիք այնպես նախանձախնդիր, ինչպես այս հարցում եք, ես կասեի, ինչպես ընդունված է ասել՝ մեր երկրի ապագան վստահելի ձեռքերում է: Թե չէ հիմա, երբ ընդամենը, նորից ասեմ՝ պայքարում եք հետևանքների դեմ, այնքան էլ ձեր արածը սրտովս չէ:

Որովհետև մեկ օրում երկրում տնտեսություն չի քանդվում, որովհետև մեկ օրում երկիրը չի դատարկվում իր բնակչությունից, որովհետև մեկ օրում կառավարման ավտորիտար մոտեցումներ չեն ներդրվում, ու կյանքն էլ մեկ օրում վարընթաց չի ապրում:

Դուք երիտասարդներ եք, ձեզ ավելի շատ է հարկավոր ինքներդ ձեզ հետ ազնիվ լինելը, քան՝ մյուսներին: Փորձեք:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում