Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанные«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»Ваге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбеNYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст»Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBank
Политика

«Նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանից և հայ ժողովրդից». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կային բազմաթիվ «փաստաթղթեր», որոնք իրենցից փաստաթուղթ չէին ներկայացնում։ Դրան գումարած՝ ուղղակի զավեշտալի է, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը փորձում է իր ընտանեկան թերթում 2008 թ. հրապարակված կամ ամերիկյան Պետդեպի կողմից հովանավորված «Ազատություն» ռադիոկայանի կողմից պատրաստված նյութը ներկայացնել որպես պաշտոնական փաստաթուղթ։ Այնպես որ, այդտեղ ոչ բոլորն էին փաստաթղթեր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, երբ զրույցի սկզբում առաջարկում ենք անդրադառնալ կառավարության հրապարակած՝ ԼՂ բանակցային փաթեթին։

Ընդգծում է՝ ներկայացված փաստաթղթերը և ապացույցները լիարժեք չէին։ «Արցախյան հիմնահարցի ուսումնասիրությամբ զբաղվող մարդիկ կարող են փաստել, որ բազմաթիվ փաստաթղթեր չկային։ Տարօրինակ է, որ Նիկոլը դրանք չէր հրապարակել։ Եվ ամենակարևորն այն է, որ 2019 թվականի՝ իրեն ներկայացված առաջարկների վերաբերյալ նա մինչև հիմա չի պարզաբանում՝ ընդունե՞լ է դրանք, թե՞ մերժել, ի՞նչ պատասխան է տվել դրանց։ Նաև հրապարակել էր 2016 թ. փաստաթղթերը, որոնք արդեն ժամանակավրեպ են։ Դեռևս 2019 թ. ապրիլ-մայիս ամիսներին ԱԺ-ում նա ասաց, որ բանակցությունները սկսել է ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ սեփական կետից։ Եվ ամենակարևորը՝ դրանից մեկ ամիս հետո, պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին, ասաց՝ բանակցում է այն, ինչ ուզում է։ Մինսկի խմբի համանախագահների 2019 թ. առաջարկը ներկայացնելով՝ հաստատեց, որ իր կառավարման ժամանակաշրջանում եղել են առաջարկներ, իսկ թե դրանց ինչպես է արձագանքել, պետք է պարզել։ Եթե պատասխանել է «այո», ապա պատերազմ պետք է չսկսվեր, եթե պատասխանել է «ոչ», ապա ինչո՞ւ է դա հանրությունից գաղտնի պահել, և ամենասարսափելի տարբերակը՝ արհամարհել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները։ Ավելի շատ հավատում եմ, որ այդպես է վարվել, որովհետև ԱԺ ամբիոնից սկսեց ինչ-որ տարօրինակ հայտարարություններ անել, թե 2019 թ. առաջարկը նախկին նախագահներին էր արված։ 2019 թ. հուլիսին ի՞նչ առաջարկներ պետք է անեին Մինսկի խմբի համանախագահները, որ դրանք վերագրվեին նախկին նախագահներին, երկրորդ՝ ամենակարևոր հարցը, եթե այդպիսի խնդիր կար, ինչո՞ւ այդ մասին չէր բարձրաձայնում նույն թվականին, ինչո՞ւ խաբեց հանրությանը։ Այդ առաջարկներին չպատասխանելով՝ 2019 թ. օգոստոսի 6-ին գնաց Ստեփանակերտ և Վերածննդի հրապարակում հայտարարեց՝ Արցախը Հայաստան է և վերջ, դրանով պատասխանելով Մինսկի խմբի համանախագահների առաջարկին, ասաց՝ ոչ մի ձևաչափով Արցախյան բանակցային գործընթացը չեմ շարունակում ձեզ հետ, և այդ հայտարարությունով նաև լեգիտիմացրեց Ադրբեջանի ապագա ագրեսիան Արցախի ու Հայաստանի դեմ։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, նա դա արել է դիտավորյալ»,նշում է մեր զրուցակիցը։

Համբարյանի համար տարակուսելի է, որ Նիկոլ Փաշինյանը չի բարձրաձայնում Քիվեսթյան բանակցային գործընթացի մասին։ «Ըստ իս, Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծումը կնշանակեր սեփական ստերի բացահայտում։ Նա չբացահայտեց այդ գործընթացը, որպեսզի չբացահայտվեն իր երկարամյա կեղծիքները և մանիպուլ յացիաները։ Նախ՝ խայտառակություն է, որ մեր ԱԳՆում Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա։ Ասենք, թե չկա։ 7,5 տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը և նրան ենթակա նախարարությունները չէին կարո՞ղ պաշտոնապես դիմել ԱՄՆ-ին և խնդրել իրենց տրամադրել Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ տեղեկությունները։ Համոզված եմ, որ դիմելուց ընդամենը մի քանի օր հետո ամերիկյան կողմը սքան արած փաստաթղթերը կուղարկեր Հայաստանի արտգործնախարարություն։ Ինչո՞ւ չի անում։ Այս մարդը շատ լավ գիտի իր ընտրազանգվածին, որը տոտալ անգրագետ է, նա գիտի, որ այդ ընտրազանգվածը չի հասկանում, թե ինչպես կարող է Փաշինյանը, իր սեփական շահերից ելնելով, խայտառակել մի ամբողջ երկիր։ ԱԺ ամբիոնից հայտարարելով, որ չունի Քիվեսթյան բանակցային գործընթացի վերաբերյալ փաստաթուղթ, նա խայտառակում է Հայաստանի Հանրապետությունը»,-ասում է քաղաքագետը։

Ընդգծում է՝ կա կարևոր հանգամանք՝ կապված 2019 թ. փաստաթղթի բովանդակության հետ։ «Նիկոլը փորձում է կեղծել և մանիպուլացնել նաև դրանում առկա կետերը։ Դրանք մի փոքր փոփոխված Մադրիդյան սկզբունքներն են։ Այնտեղ ամենակարևոր կետերից մեկն Արցախի ապագա կարգավիճակի հարցն է։ Նիկոլը ժամանակին հայտարարում էր ԱԺ-ում՝ եթե Արցախում անցկացվեր հանրաքվե, դրանով կչեղարկվեր նախկին հանրաքվեն, բայց խնդիրը հետևյալն է. Արցախում անցկացնելով կրկնակի հանրաքվե՝ այն պետք է պարտադիր լիներ պաշտոնական Բաքվի համար, որը և անում էին Մինսկի խմբի համանախագահները։ ԱԺ-ում, պատասխանելով պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, Նիկոլն անցավ բացահայտ կեղծիքների, փորձեց հանրությանը ներկայացնել այնպես, որ այդ հանրաքվեին պետք է մասնակցեին ոչ միայն նախկին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի բնակիչները, այլ ողջ Ադրբեջանը։ Փաստաթղթում պարզ նշված է՝ ԼՂԻՄ-ի բնակիչները պետք է մասնակցեն, իսկ նա դիտավորյալ, բացահայտ կեղծիք թույլ տվեց՝ հայտարարելով, թե՝ որտե՞ղ է գրված արցախահայություն։ Այդտեղ գրված է Արցախի բնակիչներ։ ԼՂԻՄ-ում բնակվել են նաև ադրբեջանցիներ։ 1989 թ. մարդահամարի տվյալներով, ԼՂԻՄ-ում ապրել է 155 հազար մարդ, որի 76 տոկոսը եղել են հայեր, 22 տոկոսը եղել են ադրբեջանցիներ, 2 տոկոսը եղել են այլազգիներ։ Անմտություն է պատկերացնել, որ 76 տոկոս հայերի և նրանց սերունդների մի մասը կարող էր քվեարկել, թե համաձայն է ապրել Ադրբեջանի կազմում։ Ի դեպ, Մադրիդյան սկզբունքների մեջ կոնկրետ նշված էր, որ ԽՍՀՄ 1989 թ. վերջին մարդահամարի տվյալներով պետք է անցկացվեր այդ հանրաքվեն։ Հարցին մոտենանք Ադրբեջանի տեսանկյունից։ Փաստորեն, ադրբեջանական կողմը, որը գրեթե միշտ մերժել է Մինսկի խմբի համանախագահների առաջարկները, ուղղակիորեն չի ընկալել, որ դրանք պրոադրբեջանական են։ Նիկոլն ասում է՝ 1996 թ. հետո կանխավ որոշված էր, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում, սա ևս սուտ է։ Ստացվում է, որ 2019 թ. Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են արել պաշտոնական Բաքվին և Երևանին, և Բաքուն հրաժարվել է այս առաջարկներից այն պարագայում, երբ, Նիկոլի ասելով, կարող էին իրենց տարածքում անցկացնել հանրաքվե, և Արցախը մնար Ադրբեջանի կազմում։ Ադրբեջանն ինչո՞ւ այդ հանրաքվեն չանցկացրեց իր ամբողջ տարածքում։ 10 միլիոն ադրբեջանցիներով կորոշեին 150 հազարանոց Արցախի ապագա կարգավիճակը: Այնինչ, սկսեց պատերազմ, և որքան էլ ադրբեջանական կողմը հաղթանակած լինի, գիտենք, որ ադրբեջանցիներն ավելի շատ զոհեր են տվել ու ավելի մեծ վնաս են կրել»,-հավելում է մեր զրուցակիցը։

Զրույցի վերջում 2026 թվականից ունեցած ակնկալիքների մասին ենք հարցնում՝ հաշվի առնելով առկա բոլոր մարտահրավերները։ «Եթե 2026 թ. օրենսդիր մարմնի ընտրությունների ժամանակ ձերբազատվենք դավաճան, օտար երկրների շահերը սպասարկող Նիկոլից, դեռ հույս կունենանք, որ փրկվելու ենք, բայց եթե այս իշխանությունը վերարտադրվեց, կլինի Հայաստանի տոտալ թրքացման գործընթաց։ Նիկոլն իր տերերի և նրանց ընկերների մոտ, ինչպիսիք են Անկարան և Բաքուն, խոստացել է՝ եթե վերընտրվեց, ապա Հայաստանը ոչ միայն Արցախի պահով է զիջումների գնալու, այլ դելիմիտացնելու և դեմարկացնելու է իր սահմանը Ադրբեջանի հետ՝ ըստ Բաքվի ցանկության. և՛ Տիգրանաշենն է տալու, և՛ Ոսկեպարը։ Սահմանին ադրբեջանցիները այնպիսի դիրքերում են հայտնվելու, որ ամբողջությամբ վերահսկեն Հայաստանի տարածքները։ Եվ ամենակարևորը՝ Նիկոլը խոստացել է պաշտոնական Բաքվին՝ Հայաստանը լցնել 300-ից 400 հազար ադրբեջանցիներով։ Դրա գինն այս խաղաղությունն է։ Նա «ժողջանին» համոզում է, որ օգոստոսի 8-ից հետո լիակատար խաղաղություն է բերել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, Ադրբեջանի նախագահը չի կրակում, որպեսզի Նիկոլի վերընտրվելու շանսերը մեծանան, և դրա գինը լինելու է Հայաստանի թրքացումը։ Պատմությունն ապացուցել է, որ զավեշտ է, երբ պարտված լիդերը մնում է իշխանության գլխին, սա խայտառակություն է մեզ համար։ Երկրորդ՝ թշնամու առաջ ծնկած լիդերը չի կարողացել արժանապատիվ խաղաղություն բերել այն ժողովրդին, որին նա տարել է պարտության։ Մանիպուլ յացիաներ ու կեղծիքներ են, թե իբր իրեն դրսում բանի տեղ են դնում, Մակրոնն է փաթաթվում, Պուտինն է պաչում։ Նա բոլորին ձեռնտու է, դրա համար էլ պաչում են, ցույց տալիս, որ հարգում են, իսկ իրականում նա ընդամենը կամակատար է, որովհետև բոլորը գիտեն, թե նա ինչպես է Արցախը նվիրել թուրք-ադրբեջանական տանդեմին։ Ե՛վ Պուտինը, և՛ Մակրոնը, և՛ Թրամփը, և՛ Փեզեշքիանը, և՛ Էրդողանը, շանտաժելով ու այլ մեթոդների դիմելով, ամեն ինչ ստանում են նրանից, որովհետև նա ձեռնտու է բոլորին, բացի Հայաստանի Հանրապետությունից և հայ ժողովրդից»,եզրափակում է Գագիկ Համբարյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում