48 միլիոն դրամանոց առանձնատունը որպես նվեր. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի անդամ Արամազդ Թարվերդյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր 2016 թ. տարեկան հայտարարագիրը, ըստ որի՝ նախորդ տարվա ընթացքում նա 48 միլիոն 500 հազար դրամով առանձնատուն է ձեռք բերել: Ավելին՝ ըստ հայտարարագրի, նա այդ առանձնատունը ստացել է որպես նվիրատվություն:
Նախորդ տարվա ընթացքում Թարվերդյանը նաև փոխառություններ է հանձնել, որոնք կազմել են 10 միլիոն դրամ ու 65 հազար ԱՄՆ դոլար: Այս բոլոր փոխառությունները նախորդ տարվա վերջին արդեն ամբողջությամբ հետ են վերադարձվել: Դրամական միջոցները նախորդ տարվա վերջին ամսվա դրությամբ կազմել են 11 միլիոն 500 հազար դրամ ու 69 հազար 300 ԱՄՆ դոլար:
Եկամուտները կազմել են 7 միլիոն 873 հազար դրամ, որից 5 միլիոն 562 հազար դրամը աշխատավարձն է, իսկ մնացած գումարն էլ տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոս:
Կինը՝ Ժաննա Բեգլարյանը, հայտարարագրել է 1,5 միլիոն դրամ ու 6 հազար ԱՄՆ դոլար դրամական միջոցներ:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում