Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Известно, сколько азербайджанцев поселилось в АрцахеЕдинственным противоядием от хаоса и неразберихи, созданных правительством, является ясность; подразделения с амбициями политического и государственного управления должны быть преобразованы, чтобы стать ясными. Ваге ОганесянОливье Жиру выставил свою футболку на аукцион, чтобы поддержать армянМэрия не имеет права заставлять пассажиров платить за транспорт лишь 100-драмовыми монетами: Грайр КамендатянАмериабанк назван лучшим банком Армении в сфере недвижимости по версии Euromoney Захарова прокомментировала информацию о планах Греции поставить Армении российские С-300София Баграмян стала победительницей ЧМ по шахматам среди девочек до 8 летШер объявила о завершении карьеры после 60 лет на сценеПутин пригласил руководителей стран ОДКБ принять участие в Параде Победы в МосквеВ Эчмиадзине на поклонение верующим будет вынесено Копье ЛонгинаОДКБ не должна была воевать за Ереван в Карабахе: Владимир ПутинИраклия Кобахидзе утвердили на пост премьера ГрузииАрдшинбанк направляет 120 млн. драм во Всеармянский фонд «Айастан»И ожидаете, что они не будут защищать свои кресла зубами? «Паст»Грузинский оппозиционный лидер сделал некорректные высказывания об армянах: «Паст»Ваан Керобян продал menu. am: «Паст»«Никол Пашинян не может развивать страну: он не руководитель, не правитель, и никогда таким не был»: «Паст»Своеобразное «продолжение» COP29 уже в Армении: опять продолжают лить воду на мельницу Азербайджана: «Паст»Без Сюника не может быть Армении: Хачик АсрянIdram теперь доступен на Wildberries!Байден отказался отвечать на вопрос, начал ли уже Трамп новую торговую войнуВОЗ надеется на достижение мира в секторе Газа после соглашения по ЛивануВо многих населенных пунктах Армении идет снегСША раскручивают прозападные партии в Армении – СВР РоссииСкидка 80% на обслуживание Travel Card перед Черной пятницей В Краснодаре прошел Международный фестиваль армянского творчества «Назани»Мгновенный idcoin к Черной пятнице Вышедшая в свет новая монография академика Рубена Сафрастяна анализирует программы геноцида в Османской империи в 1876-1915 гг.По просьбе Армении саммит ЕАЭС пройдет 25 декабря в Санкт-Петербурге: Юрий УшаковСамый старый мужчина в мире родился в год, когда затонул «Титаник» и умер в возрасте 112 летВТБ (Армения) снижает ставки по кредитам для малого бизнеса Цена нефти Brent стабилизировалась у $72,9 за баррельИран приветствует соглашение о прекращении огня между Ливаном и Израилем«Аэрофлот» начал увольнения из-за проблем с обслуживанием самолетовСколько граждан РА, обучающихся за рубежом в последние годы, получили отсрочку от призыва на обязательную военную службу? «Паст»Почему вся система международного права оказалась в крайне уязвимом и нестабильном состоянии? «Паст»Между Николом Пашиняном и Араратом Мирзояном «пробежала черная кошка»? «Паст»Своеобразная «концепция» «борьбы» с преступностью: «Паст»Ucom и Sunchild установили солнечную электростанцию в селе Малишка Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в Вене
Видео

Հնարամիտ հայ երիտասարդը զանգահարում է երգիչներին և պարզում նրանց գները (Տեսանյութ)

Վերջերս ընկերներիցս մեկի հարսանիքն էր, իսկ դրանից առաջ՝ հարսանիքի պատրաստությունները, ինչի ընթացքում էլ ծնվեց այդ հետաքրքիր միտքը՝ պարզել, թե ինչքանով են երգում մեր երգիչները հարսանիքների ժամանակ։ Ու քանի որ այդ ինֆորմացիան խիստ գաղտնի է, և ամեն երթուղայինում դրա մասին չես լսի, որոշեցի ամենաստույգ ճանապարհով ճշտել, թե ով ինչքան գումարով է երգում. փակեցի հեռախոսիս համարը և անձամբ զանգահարեցի բոլոր երգիչներին։ Շնորհակալություն ընկերներիս, որ օգնեցին հայթայթել նրանց համարները։ Բոլորին հարցրել եմ, թե որքան կարժենա 30 րոպեանոց ելույթը, այսինքն՝ 5 երգի արժեքը։

Գուրգեն Դաբաղյան՝ 2500 $
Գուրգենին զանգահարեցի առաջինը, պատմեց, որ եկող ամսվա մեջ մի քանի հրավեր ունի Հայաստանից դուրս, ու որ պետք է իր հետ նախօրոք օրը ճշտել։ Ասաց, որ 5 երգը պատրաստ է երգել 2500 $-ով, պատրաստ է «իջնել» ու դեռ մի երգ էլ նվիրել մեզ, բայց քանի որ նա այս ցուցակում ամենացածր գինն ասած երգիչն էր, որոշեցի գին չգցել։)
Սոֆի Մխեյան՝ 4000 $
Սոֆին նախ հետաքրքրվեց, թե ով է վարելու միջոցառումը (միգուցե ընկերուհու համար էր ուզում գործ դզել), ապա ասեց, որ պետք է խորհրդակցի ու նոր կարող է հրապարակել գինը։ 20 րոպե հետո զանգահարեց և ասաց, որ մի երգը կերգի 1000-1500 $-ով ու որ պատրաստ է սակարկելու։ Նշեց, որ մի երգը կնվիրի մեզ։ Այսինքն՝ ստացվեց 4000 $։

Նանա՝ 5000 $, սակարկելուց հետո՝ 4000 $
Ի տարբերություն մնացածի՝ Նանան հարցրեց, թե որ քաղաքում է լինելու հարսանիքը՝ պատճառաբանելով, որ նրան շատ են հրավիրում դրսից։ Ասաց, որ այդ ընթացքում լինելու է Մոսկվայում ու կերգի 5000 $-ով, քանի որ պետք է տոմս առնի վերադառնալու համար։ Եվ քանի որ ես չէի պատրաստվում վճարել նրա տոմսի գումարը, սկսեցի գին գցել, և ի վերջո կանգնեցինք 4000 $-ի վրա։
Մգեռ՝ 4000 $
Սկզբից զանգահարեցի Մհերին, հարցրեցի, թե ինչքանով է պատրաստ երգել իմ հարսանիքին, ինչին նա պատասխանեց, որ անձամբ չի զբաղվում այդ գործերով, ինքը թվեր չի հրապարակում և տվեց իր գործերով զբաղվողի համարը։ Ժոռը՝ նրա գործընկերը, ասաց, որ Մհերը պատրաստ է երգել 4000 $-ով, իսկ եթե ուզում ենք, որ նա նաև վարի միջոցառումը, ապա գումարը կկազմի 5000 $:

Արամե՝ 5000 $, սակարկելուց հետո՝ 4000 $
Արամեի «գինը» պարզելու համար հարկավոր էր կապվել նրա պրոդյուսերի՝ Արտյոմ Հակոբյանի հետ։ Արտյոմն ասաց, որ Արամեն երգում է 5000 $-ով, բայց հաշվի առնելով դոլարի այժմյան կուրսը՝ 500 $ պատրաստ են զեղչ անել։ Ես չէի պատրաստվում հանձնվել ու խնդրեցի մի քիչ էլ զեղչ անել, Արտյոմը պատասխանեց, որ պետք է կապվի Արամեի հետ, որպեզի ճշտի նրանից։ 20 րոպե հետո զանգահարեցի նրան, և Արտյոմն ասաց, որ բացատրել է Արամեին իրավիճակը, և վերջինս պատրաստ է երգել 4000 $-ով։

Արման Հովհաննիսյան՝ 25.000 $
Արման Հովհաննիսյանի պրոդյուսեր Լուսինեն ինձ չարչարեց երեք օր շարունակ, ամեն օր փորձում էր կապվել Արմանի հետ, բայց չէր ստացվում։ Ի վերջո, ինձ հաջողվեց ճշտել երկար սպասված թիվը։ Պարզվում է՝ Արման Հովհաննիսյանը մեր շոու բիզնեսում ամենաթանկ երգիչն է է և 30 րոպե երգելու համար պահանջում է 25.000 $։
Թաթա՝ 10.000 $ (3 երգը)
Դե, քանի որ Թաթան չափազանց հայտնի է, որպեսզի հասանելի լինի, Թաթայի երգելու գինը ստիպված էի ճշտել ծանոթներիցս մեկից, ում հարսանիքին նա երգել էր։ Իմ ցուցակը 5 երգի հաշվով է, բայց նրանց հարսանիքին Թաթան 3 երգ էր երգել, որի համար վճարել էին 10.000 $: 5 երգը չոր հաշվարկով կկազմեր մոտ 16.000 $, բայց գործ չունենք, ավելի լավ է հրապարակել այն, ինչ գիտենք։

Լիլիթ Հովհաննիսյան՝ 4500 $ (3 երգը)
Լիլիթ Հովհաննիսյանը Ձեր հարսանիքին 3 երգը կերգի 4500 $-ով, ինչն ավելի թանկ է, քան ցուցակում առկա աստղերի՝ 5 երգի համար պահանջվող գումարը։
Մնացած աստղերը կամ անհասանելի էին, կամ չէին պատասխանում փակ համարից եկող զանգերին։ Կփորձեմ պարզել նաև նրանց գները և կներկայացնեմ հաջորդ նյութում
Տեսանյութերը ստորև