ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Մոսկվայում հայտնաբերվել է Յապոնչիկի` բոլոր ժամանակների ամենաոխերիմ թշնամին. ով է նա և ինչով է հայտնի
«Прайм Крайм»-ը հայտնում է, որ նախորդ չորեքշաբթի օրը Մոսկվայի Դիբենկո փողոցում Ռուսաստանի ՆԳՆ աշխատակիցների օպերատիվ աշխատանքների շնորհիվ հայտնաբերվել է 60-ամյա նախկին «օրենքով գող» Իլյա Սիմոնիյան, ով քրեական աշխարհում առավել հայտնի է Մախո անունով: Հաշվի առնելով նրա արարքի ոչ ծանր լինելը` դատարանը նրան ստորարությամբ է ազատ արձակել:
Կայքը հիշեցնում է, որ բազմիցս դատված Մախոն 1993 թվականին է զրկվել գողի տիտղոսից Շարքոյի և Դեդ Հասանի միջնորդությամբ: Պատճառը եղել է Յապոնչիկի հետ ունեցած կոնֆլիկտը:
Մախոյի և Յապոնչիկի հարաբերությունները լարվել էին Արևելյան Սիբիրում, որտեղ նրանք ղեկավարում էին համապատասխանաբար «վրացական» և «սլավոնական» իրար դեմ աշխատող խմբավորումները:
Չնայած տիտղոսի կորցնելուն` Մախոն առաջվա պես շարունակում է հանցավոր կյանք վարել` պարբերաբար հայտնվելով ճաղերի ետևում:
Իրավապահները կարծում են, որ շուտով իրենք նորից ստիպված պետք է լինեն որսալ Մախոյին, քանի որ նրա նմանները ինքնակամ դատարան չեն ներկայանում: