Փշաքաղվեցի.Աստված իմ,այս ուր են հասցրել զինծառայողին.Տեսեք,թե ինչ է նա արել....«Ես չեմ ուզում մահանալ».
Պայմանագրային նախկին զինծառայող Դավիթ Հակոբյանին քայլելու համար մեծ ջանքեր են պետք։ Բակից տուն դառնալը մեծ դժվարություն է։ 2011-ին Երևանի մայրաքաղաքային գնդում պայմանագրային զինծառայության է մտել։ Ամեն ինչ սկսվեց մեկ տարի անց, երբ աղիքային բորբոքում ստացած Դավիթը հայտնվեց Մուրացանի հոսպիտալում։
«Չեմ հիշում ոնց են ինձ առաջին վիրահատությունն արել, առաջին վիրահատությունն ինչ-որ սխալ ա եղել, երկրորդն են արել, երկրորդից հետո ընկել եմ կոմայի մեջ ու սենց վիճակ ա առաջացել մոտս»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Դավիթ Հակոբյանը։
Նա 28 տարեկան է, ապրում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում։ 2006-2008 թվականներին Արցախում սահմանային զորամասում է ծառայել։ Առողջական խնդիրներ չի ունեցել նաև պայմանագրային զինծառայության մտնելիս։ Մուրացանի բժիշկները հեռացրել են Դավիթի աղիքը, ինչից հետո նա անշարժացել է՝ քայլելը դարձել է գրեթե անհնարին։