Սոնա Շահգելդյան. «Կմնաս իմ հոգում ու սրտում՝ հավերժ»
Երգչուհի Սոնա Շահգելդյանի շունը՝ 12-ամյա Հիլդան սատկել է: Սա երգչուհու համար լուրջ ու ցավալի կորուստ է, քանի որ Սոնային լավ ճանաչողները գիտեն, թե որքան է նա կապված եղել կենդանու հետ: Այս առիթով Սոնան իր ֆեյսբուքյան էջում շան հետ լուսանկարներ է տեղադրել ու գրառում արել, որտեղ կիսվել է իր ցավով ու ապրումներով. «12 տարի պահեցի: Մի մեծ կյանք: Ահավոր դժվար է: Մարդուց էլ լավ հասկացող, խելացի, նվիրված: Հիլդուկս էլ չկա, կյանքում չեմ մոռանա ես էս մեծ ցավը ու ով պահում է կենդանի, ու ով բարի մարդ է, նրանք կհասկանան ինձ: Տանս անդամ էր Հիլդուկս: Շատ դժվար է ինձ համար: Խոսքեր չունեմ»:
Գրառման մեջ երգչուհին նաև խոսել է այն մասին, որ Հիլդան իր կյանք միայն հաջողություններ է բերել: Սոնայի գրառման տակ բազմաթիվ մարդիկ ցավակցական խոսքեր են գրել, իսկ նրանք, ովքեր գիտեն, թե որքան է Սոնան կապված եղել Հիլդայի հետ, երգչուհուն մաղթում էին համբերություն:Գրառումը երգչուհին այսպես է եզրափակել. «Կմնաս իմ հոգում ու սրտում՝ հավերժ»
Նշենք, որ Սոնա Շահգելդյանը այն հայտնիներից է, որ զբաղվում է նաև հասարակական գործունեությամբ՝ կենդանիների պաշտպանությամբ: Երգչուհին հաճախ է հանդես գալիս անտուն շնորի հանդեպ բարի ու մարդկային վերաբերմուքն ցուցաբերելու կոչերով, ինչպես նաև հաճախակի սնունդ և օգնության այլ պարագտաներ է հասցնում անօթևան շների խնամքով զբաղվող կենտրոններին: