Մարտարվեստների վարպետը 1 րոպեում մերկ ձեռքերով 300 ընկույզ է կոտրել
Մարտարվեստների վարպետ չինացի Լի Վեյցզյունը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեից էլ պակաս ժամանակահատվածում մերկ ձեռքերով 302 ընկույզ կոտրելով։ Տեսանյութը հրապարակել է CGTN հեռուստաալիքը։
Ռեկորդակիրը 27 տարի զբաղվում է տարբեր մարտարվեստներով։ Նա մարզում է այսպես կոչված «երկաթե ձեռքի» տեխնիկան, որի շնորհիվ նրա աջ ափը շատ ամուր է։ Լին որոշել է հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, որպեսզի տարածի ավանդական չինական մշակույթն ու մարտարվեստը, գրում է Sputnik-ը.