Շախմատի թիմային ԵԱ. 8-րդ տուրում մեր հավաքականները կխաղան Լեհաստանի և Չեխիայի հետ
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը (8 միավոր, 11-րդ տեղ) Եվրոպայի թիմային առաջնության ութերորդ տուրում այսօր կխաղա Լեհաստանի ընտրանու հետ:
Հիշեցնենք` 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվել է Գերմանիայի թիմին:
Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանն իրենց պարտիաները ոչ-ոքի էին ավարտել, իսկ Հովհաննես Գաբուզյանը չորրորդ խաղատախտակի առջև պարտություն էր կրել:
Իսկ Հայաստանի կանանց հավաքականը, որն 9 միավորով իններորդ հորիզոնականում է, 8-րդ տուրում կմրցի Չեխիայի հետ:
Հիշեցնենք` 7-րդ տուրում մեր ընտրանին 2-2 հաշվով ոչ-ոքի էր խաղացել Ռումինիայի ընտրանու հետ: Մեր թիմի կազմում Մարիա Գևորգյանը հաղթել էր. Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը խաղացել էին ոչ-ոքի, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն էր կրել: