Լավ լուր Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչների համար
Վարուժան Բաբաջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Իմ լավ ընկեր Hayk Marutyanի հետ միասին լավ լուր ունենք Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք համայնքների բնակիչների համար...
Այսօր՝ նոյեմբերի 5-ին,Վազաշենի մշակույթի պալատի դահլիճում՝ ժամը 13.00-ին, և Դովեղի դպրոցի դահլիճում՝ ժամը 17.00, տեղի կունենա Հայկ Մարությանի Սուպեր Մամա 2 ֆիլմի անվճար ցուցադրությունը և դերասանի հանդիպումը հանդիսատեսների հետ: Վաղը՝ նոյեմբերի 6-ին, ժամը 15.00-ին ֆիլմը անվճար կցուցադրվի Կոթի գյուղի մշակույթի տան դահլիճում: Նույն օրը ժամը 18։00-ին հրավիրում եմ բոլորիդ Բերդավանի մշակույթի կենտրոն՝ դիտելու ֆիլմը։
Բոլոր ցուցադրություններին Հայկը ներկա է լինելու:
Մուտքն ազատ է բոլորի համար...
Ի դեպ, առաջիկայում բազմաթիվ լավ նորություններ ունենք...
Դե նախանձեք, որ Տավուշում չեք ապրում :D :D :D